ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
PoliticalԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին:
Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:
Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար: