Բանակը 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա, այս իշխանությունը ոտնատակ արեց. Մանուկյան
PoliticalԽայտառակ երկակի ստանդարտներ են հիմա Հայաստանում։ Սոցիալական ցանցում մեկ տարի առաջ հայտնաբերված որևէ գրառում միանգամից դառնում է քրեական գործ, միանգամից կալանավորում, իսկ աչքի զառնող խայտառակ բռնությունները, որոնք գործադրվում են, դրանց վրա իրավապահներն աչք են փակում։ Այս դեպքը դրա ակնառու դեպքերից մեկն է, որը ևս մեկ ողբերգական և Հայաստանում իշխանության խայտառակ դրսևորման օրինակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։