Սևան-Երևան մայրուղում իրավիճակը կրկին լարվեց․ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուք է (տեսանյութ)
VideoՆիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող սևանցիները շարունակում են փակ պահել Սևան-Երևան մայրուղին։ Ոստիկանները համոզում են բացել մայրուղին, ինչին քաղաքացիները հակադարձում են՝ ասելով, որ ճանապարհը կբացեն Քարվաճառը վերադարձնելու դեպքում։ Այն բանից հետո, երբ քաղաքացիական հագուստով ոստիկանը սպառնաց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, իրավիճակն ավելի լարվեց։ Ոստիկանական նոր ուժեր են բերվել այստեղ։