ԵԱ. Համբարձում Հակոբյանը լքեց պայքարը
SportՀայաստանի 7-րդ ներկայացուցիչը լքեց պայքարը Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
80 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը ցավալի պարտություն կրեց խորվաթ Լուկա Պլանտիչից:
Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հրաշալի աշխատեց հենց մեկնարկից պրեսսինգի ենթարկելով մրցակցին: Մրցավարները հաղթանակը տվեցի Հայաստանին՝ 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդը Հակոբյանը շարունակեց նույն տեպով, մրցակիցը եւս փոորձում էր ճնշել հայ բռնցքամարտիկին: Այս ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին խորվաթ բռնցքամարտիկին: Գերլարված ստացվեց երրորդ ռաունդը, Հակոբյանը մեծ ակտիվությամբ անցկացրեց ամբողջ մենամարտը, բայց միավորների առավելությամբ մրցավարները հաղթանակը շնորհեցին Լուկա Պլանտիչի:
Համբարձում Հակոբյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:
Քիչ անց ռինգ դուրս կգա Դավիթ Չալոյանը: Աշխարհի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսիի հետ: