Plus-size մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում
ԼուսանկարներԱմերիկացի plus-size մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից չորս ամիս անց վերադարձել է պոդիում: Համապատասխան կադրերը հրապարակում է Daily Mail-ը։
Նշվում է, որ 34-ամյա հայտնին մասնակցել է նորաձեւության ցուցադրությանը, որը կայացել է amfAR գալա երեկոյի ավարտին, որն անցկացվել է Կաննի 75-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Գրեմը հանրության առջեւ ներկայացել է ասիմետրիկ դեկոլտեով եւ մինչեւ ազդր բացվածքով երկար սեւ կիպ զգեստով։
Իր երկրորդ հղիության մասին մոդելը հայտնել է հուլիսին։ Աստղը նկար էր հրապարակել, որում ներկայացել էր կիսամերկ և ցուցադրել փորիկը։ Հայտնի է, որ հունվարի 7-ին մոդելը երկվորյակներ է լույս աշխարհ բերել և բազմազավակ մայր դարձել. առաջնեկին մոդելը լույս աշխարհ է բերել 2020 թվականի հունվարի 18-ին։