ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանն ապահովեց Հայաստանի երրորդ մեդալը
SportԵրեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշայինների քառորդ երզափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց բելգիացի Վիկտոր Շչելստրայետի հետ եւ գեղեցիկ հաղթանակով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը:
Քիչ անց ռինգ դուրս կգա 5-րդ մրցումային օրվա Հայաստանի վերջին մասնակիցը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ: