ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանն ապահովեց Հայաստանի երրորդ մեդալը
СпортԵրեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշայինների քառորդ երզափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց բելգիացի Վիկտոր Շչելստրայետի հետ եւ գեղեցիկ հաղթանակով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը:
Քիչ անց ռինգ դուրս կգա 5-րդ մրցումային օրվա Հայաստանի վերջին մասնակիցը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ: