Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում. Արամ Ա

Армения

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զավակներին:

Դարձյալ մայիսի 28-ն է, ազատոության ու անկախության ձգտող, պայքարող հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օր Մայիսի 28 է եւ պետք է այդպես լինի:

Այս տեսլականով եւ հանձնառությամբ սերունդներ կազմվեցին երկար տարիներ եռագույնով ամբողջական Հայաստանը ամբողջական հայությամբ վերակերտելու հավատքը եւ կամքը տասնամյակներ շարունակ իմաստավորեցին օրերը մեր ժողովրդի զավակների:

Արդարեւ աշխարհաքաղաքական պայմանների պարտադրանքով, մեր կորցրած անկախությունը 1991-ին վերականգնեցինք՝ անկախ ազգերի շարքին եռագույնը բարձրացնելով, միջազգային համայնքի դիմաց հայրենիքի անկախությունն ամրացնելու մեր վճռականությունը հաստատելով:

Անցնող 30 տարիներին  յուրաքանչյուր հայ ազգի համաքական տունը ամրացնելու եւ ծաղկեցնելու, համազգային ճիգին տարբեր կերպերով բերեց իր գործուն մասնակցությունը: Սակայն դժբախտաբար ահավոր փտածությունը, անհեռատես քաղաքականությունը, ջլատիչ անմիաբանությունը դարձան քանդիչ ներկայություն Հայաստանի մեջ:

Մինչ մենք մեր հաղթանակով շլացանք, առանց այն դիվանագիտական հաղթանակաի եւ տնտեսական զարգացման վերածելու, եւ մեր բանակը կազմակերպելու, թշնամին լուռ կերպոփվ պատրաստվեց, հերոսների արյունով ձեռք բերված մեր հաղթանակը պարտության վերածելու վճռականությամբ: Պատահեց աղետը: կորցրեցինք հայի արյունով ազատագրված հողերը, կորցրեցինք շուրջ 5 հազար երիտասարդ հերոսներ, կորցրեցինք հայի ստեղծագործ ոգու ու հավատքի  արտահայտությունը եղող վանքեր, եկեղեցիներ եւ մշակութային անհամար կոթողներ:

Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում: Վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած Սփյուռքի հայության երկնակամարը սկսել է ծածկվել անտարբերության ու հոռետեսության ամպերով:

Արդարեւ, խոր ցավով ու մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Փաստորեն, հայ կյանքից ներս փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողությունը դարձել են իրական: Արցախի պատերազմից հետո փոխանակ մեր ուժերը համախմբելու, մեր միասնականությունը ամրապնդելու ու մեր ներուժը կազմակերպելու ներքին բեւեռացումը դարձել է ավելի խորը, ազգակործան ու հայրենաքանդ վտանգներով լեցուն;

Ներկա կացության մեջ թշնամին դարձել է ավելի  պահանջկոտ ու հարձակողապաշտ, եւ մեր մոտ ու հեռու գործընկերներն ու բարեկամները սկսել են անտարբեր լինել Հայաստանի նկատմամբ:

Ապրիլի 24-ի հայրեպետական մեր պատգամի մեջ մեր խորը մտահոգությունն արտահայտեցինք միաժամանակ մեր հստակ  պատկերացումը պարզեցինք Հայաստանի ներկայի ու մանավանդ ապագայի նկատմամբ: Ասացինք ու կրկնում ենք այսօր՝ մենք խաղաղության գործընթացին համաձայն ենք, սակայն ոչ ի հեճուկս Հայաստանի ամբողջականության ու անվտանգության եւ Արցախի հայության ինքնորոշման:

Մենք տարածաշրջանում Թուրքիայի հյետ դիվանագիտական հարաբերությունների բնականոնացման սկզբունքին համաձայն ենք, սակայն դարձյալ ոչ ի հեճուկս Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցման:

Պարտվողական ու զիջողական դիրքերից պետք չէ բանակցել, պետք է խուսափենք համաձայնագրեր, դաշնագրեր ստորագրելուց: Հայաստանի իշխանությունն այսօր, վաղը եւ միշտ պետք է գիտակցի, որ համահայկական տարողություն ունեցող խնդիրների գծով ինչպես հաճախ շեշտել ենք, իրավունք չունի առանձին որոշումներ առնելու: Հայաստանի  բարեկամներն ու թշմանիները եւս պտք է իմանան, թե հսկա Սփյուռք կա Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին, եւ նրանց պահանջների թիկունքին: Իր հողային ամբողջականությոնն ու անվտանգությունը, ինչպես նաեւ Արցախի ինքնիշխանությունը կորցնելու վտանգի ենթակա, անորոշ ապագայի դիմաց գտնվող Հայաստանը կարիքն ունի խոհեմություն ու հեռատեսություն, քաջություն ու տեսլական ունեցող քաղաքական ղեկավարների:

Կրկնում ենք, հեռատեսություն եւ քաջություն, տեսլական ու խոհեմություն ունեցող քաղաքական ղեկավարների, որոնք կարողանան

Առաջին. Հայրենիքի գերագույն շհերի շուրջ համախմբել մեր ժողովրդի բոլոր զավակներին եւ անսասան պահել Հայաստանի գերիշխանությունը:

Երկրորդ.  Վերջ տալ այլամերժությունը խորացնող ու բռնության առաջնորդող բեւեռացումներին,

Երրորդը. Արցախի հայության ինքնորոշման արդար իրավունքը երբեք սակարկության նյութ չդարձնել,

Չորրորդ. Հայոց բանակի հզորացումը, կազմակերպումը եւ արդիականացումը նկատել առաջնահերթ:

ՍԻրելի հայ ժողովուրդ, ի Հայաստան, Արցախ եւ սփյուռս աշխարհի, լինենք արթուն, Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են կտրատել Հայաստանը եւ ջլատել մեր ազգի հավաքական ուժը: Լինենք իրատես, ներկա վտանգալից կացության շարունակումը պետք է հյուծի մեր ներուժը, քայքայի տնտեսությունը եւ արտագաղթի դռները Արցախից ու Հայաստանից լայնորեն բանան: Մեր ժողովրդի ժամանակակից պատմության այս ճակատագրական հանգրվանին ահավոր տագնապներով շրջապատված ու հոգեվարքի մեջ գտնվող Արցախն ու Հայաստանը, Սփյուռքի հետ միասին հրամայական ու անհետաձգելի կարքն ունեն հայրենիքը դեպւ փրկություն առաջնորդող ամուր միասնականության:

Սարդարապատի միասնականությունը փրկեց Հայաստանը, չմոռանանք պատմությունը: Այսօր եւս սարդարապատյան շնչով ու ոգով թրծված նույն միասնականությունը  պետք է փրկի մեզ:

Սիրելի ժողովուրդ հայոց, Մայիսի 28-ը հրավեր է զգաստության եւ ինքնաքննության, եւ կոչ պատասխանատվության ու նպատակասլաց հանձնառության ի խնդիր միակամ հայության, ինքնավար Արցախի եւ հզոր Հայաստանի:

Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное