ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

«Հուսո առագաստ-2022»-ը սկսել է նավարկությունը դեպի բաց ծով

Հասարակություն

Արդեն տասներեք տարի է Երևանում գործում է Բարդերի ակումբը, որտեղ հեղինակ-կատարողների տարբեր սերունդների ներկայացուցիչները, կամ ինչպես իրենք են իրենց անվանում կիթառով պոետները հանդիսատեսին ներկայանում են իրենց թե՛ նոր, թե՛ արդեն իսկ շատ սիրված երգացանկով։ Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր, հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը, այս ժանրն աչքի է ընկնում բացառիկ անկեղծությամբ:  

Վերջին տարիներին ակումբի մշտական անդամների ցանկն ակտիվ համալրվում է նորանոր երիտասարդների անուններով։ Դրան մեծապես նպաստում է, արդեն իսկ ավանդական դարձած, ամենամյա «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որը կազմակերպվում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ համատեղ։

Այս տարի փառատոնը մեկնարկում է 7-րդ անգամ և կայացած իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում։

Փառատոնը անց է կացվում 2 փուլով՝ նախընտրական և համերգային։

Նախընտրական փուլին մասնակցելու համար պետք է մինչև հունիսի 5-ը լրացնել հայտը, ներկայացնել սեփական հեղինակային երգը և այս տարի նաև նոր՝ կատարող անվանակարգում, արդեն սիրված բարդ ժանրի հեղինակային երգը՝ սեփական մեկնաբանությամբ ու կիթառի սեփական նվագակցությամբ:

Այս տարի ևս մեկ նորամուծություն. հունիսի 10-ին՝ Մետրո թատրոնում, կկայանա նախընտրական փուլի ամփոփիչ համերգ, որի մուտքն ազատ է: Ժյուրիի լսումների արդյունքում կձևավորվի փառատոնի լավագույն տասնյակը, որը կմասնակցի եզրաչակիչ փուլին, որը տեղի կունենա Սևանի «WishUp» լողափում՝ հուլիսի 15-ից 17-ը։ Եռօրյա փառատոնային ծրագրին և համերգաշարերին կմասնակցեն 2022-ի լավագույն տասնյակը, նախորդ տարիների հաղթողները, բոլոր սերունդների ներկայացուցիչներն ու փառատոնի պատվավոր հյուրերը՝ օտարերկրյա հեղինակ-կատարողները։

Իդեպ մասնակիցների եռօրյա կեցության ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները: Բնության գրկում ակումբային սիմվոլիկ մոմերին կփոխարինի մեծ խարույկը, որի շուրջ գիշեր ու ցերեկ հնչող հեղինակային-երգը կդառնա յուրօրինակ կամուրջ՝ բոլոր սրտերի համար:

Մեզ հետ զրույցում՝ Հայաստանում այս ժանրի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանը, ում երգերի ներքո մի ամբողջ սերունդ է մեծացել, նշեց, որ չի պատկերացնում ո՛չ քաղաքային, ո՛չ գյուղական կյանքն առանց այս ժանրի, որը շատ խոր արմատներ ունի: Ըստ նրա՝ հեղինակային երգը հատուկ ստեղծվել է հենց հայերենով հնչելու համար: Անդրադառնալով երգարվեստի ներկայիս՝ ոչ այնքան մխիթարական վիճակին՝ երգահանը մեջբերեց Մեծն Կոմիտասի խոսքը. «Երգը՝ լեզվամտածողություն է» և հորդորեց շատ զգույշ վերաբերվել դրան:  

Կարևորելով փառատոնի դերը՝ նա ավելացրեց, որ այն ոչ միայն հաջողությամբ սերնդափոխության հարցն է լուծում, այլև հրաշալի հարթակ է հարևան երկրների կյանքին ու մշակույթին ծանոթանալու համար, քանի որ այս ժանրի երգերում, հենց այդ կյանքն է՝ իր բոլոր կողմերով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»
Ամենադիտված