ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ Ինչ խնդիրների մասին կբարձրաձայնի ԱԺ-ում Արթուր Վանեցյանի մանդատը վերցրած Մարտուն Գրիգորյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի հայտարարությունը Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները. քաղաքագետ Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան 

Հանրապետության տոնի առիթով մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրել

Հասարակություն

Սարդարապատի հուշահամալիրում նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ հանձնեց 19 զինծառայողների և կամավորականների: Պարգևատրման արարողության ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամները, պատգամավորներ և օտարերկրյա դեսպաններ:

«Այս օրը շատ խորհրդանշական է մեզ համար և պատմության համար ամենակարևոր և ամենալուսավոր օրերից է: Երկար ու երկար դեգերումներից հետո մենք կարողացանք նորից ստանալ մեր պետությունը կառուցելու  հնարավորություն: Եվ մենք մայիսի 28-ը նշում ենք  որպես Հանրապետության օր: Դժվար ժամանակներ ենք ապրել, դժվար օրեր ենք ապրել, բայց կարողացել ենք մեր պետականությունը պահպանել: Մեր հաջողությունները պայմանավորված են  եղել նրանով, որ մենք ապավինել ենք մեզ, վստահել ենք մեր ուժերին և կարողացել ենք հաղթել: Երբ մի փոքր հեռվից ենք նայում, այն ինչ տեղի է ունեցել,  ուղղակի անհավանական է, չես էլ կարող հավատալ, որ կարելի էր 1918 թվականի այդ դաժան օրերին Ցեղասպանությունից հետո պետություն կերտելու մասին մտածել, բայց հայ ժողովուրդը, մեր նախնիները դա իրագործել են: Դրանից հետո այդպիսի հնարավորություն եղավ 1991 թվականին: Ընդհանրապես, Առաջին Հանրապետության, Խորհրդային միության տարիների մասին տարբեր գնահատականներ են տալիս, բայց, կարծում եմ, որ բոլորս էլ միասին գնահատում ենք և՛ մեկը, և՛ մյուսը : Այսօրվա մեր անկախ պետականությունը չէր լինի, եթե 1918 թվականը չլիներ և Խորհրդային միության այդ 70 տարիները չլինեին: 1991 թվականին այդպես վարվեցինք և հիմա էլ ենք այդպես վարվում: Մենք ապավինում ենք մեր ուժին, մեր հնարավորություններին, վստահում ենք մեր իշխանությանը, մեր ժողովրդին և համոզված ենք, որ իսկապես մենք կարողանալու ենք կերտել այն պետությունը, այն երկիրը, որի մասին երազում ենք»,- ասաց Խաչատուրյանը՝ շնորհավորելով բոլորին Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված զորամասի ծառայությունների պետ, ավագ լեյտենանտ Արտակ Սիմոնյանը ասաց, որ 44-օրյա պատերազմին 2-րդ բանակային կորպուսի կազմում մասնակցել է Քարվաճառի մարտերին:

« 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հատվածում նահանջ չի եղել, բոլորը կանգնել են մինչև վերջ, պայքարել են մինչև վերջ, կռվել են մինչև վերջ: Ամեն մի զինծառայող, կամավորական և պահեստազորի անդամ մտածել է, որ հաղթանակը կախված է իրենից և ինքը պետք է այդ հաղթանակը կերտի: Գործել է ազգային գաղափար, գոյատևման գաղափար:

Շատ թերություններ կախված չէին զինծառայողներից կամ սպաներից, իսկ եթե մեր կողմից թերություններ եղել են, դրանք արագ շտկվել են: Եթե թշնամու օդային գերակայության խնդիրը լուծվեր, մնացած խնդիրները հաստատ կկատարեինք:

Ինչ վերաբերվում է ապագային, ապա պետք է ատամները սեղմել, գլուխներս կախ աշխատել: Ինչքան հնարավորություն ու ներուժ ունենք, պետք է ծառայեցնենք հանուն մեր երկրի և հանուն մեր ազգի: Այլ տարբերակ չունենք»,- նշեց Սիմոնյանը:

 44-օրյա պատերազմին մասնակցած կամավորական, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրված Ոսկան Գյուլումյանի որդի Հրանտ Գյուլումյանը պատմում է, որ իր հայրը  մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին:

«Հայրս մասնակցել է դեռ արցախյան առաջին պատերազմին՝ լինելով Հայոց ազգային բանակի հրամանատարներից մեկը: ՀԱԲ-ից հետո ընդգրկվել է հատուկ գնդում՝ զբաղեցնելով վաշտի հրամանատարի պաշտոնը: 44-օրյա պատերազմին նույնպես մասնակցել է և զոհվել  Ջրականի պաշտպանական մարտերի ժամանակ: Կյանքը շարունակվում է, պետք է հպարտանանք մեր հերոսներով, պետք է գլուխներս բարձր պահենք և առաջ շարժվենք՝ շարունակելով նրանց արդար պայքարը և գործը: Սգալ պետք չէ»,- ընդգծեց Հրանտ Գյուլումյանը:

Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվեց զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ զորամասի բաժնի պետ, գնդապետ Հովիկ Աբրահամյանը, հետմահու պարգևատրվել է կամավորական Ոսկան Գյուլումյանը, «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվել է զորամասի հաշվարկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Աշոտ Պետրոսյանը, «Հայրենքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է կամավորական, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը և այլք:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարբած Բրիտանացի պատգամավորը բռնաբարել է երկու տղամարդուՈւկրաինայի կողմից ԴԺՀ-ում ռմբակոծվել է բնակելի շենք. կան վիրավորներ (ֆոտոշարք)ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ Կօգնենք այնքան, որքան պետք է․ Բայդենը՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու մասինԻնչ խնդիրների մասին կբարձրաձայնի ԱԺ-ում Արթուր Վանեցյանի մանդատը վերցրած Մարտուն Գրիգորյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի հայտարարությունը Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներինԹուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները. քաղաքագետ Երևան քաղաքի առողջապահության համակարգում այս ծավալի կապիտալ ներդրումներ չեն եղել. փոխքաղաքապետ Նեյմարը կարող է տեղափոխվել «Միլան»Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան Սովի պատճառով՝ միգրացիոն ցունամի է սպասվում․ Զելենսկի‹‹Պատգամավորներն իրականացրին շեֆի որոշումները››ՊՆ ծառայողը ԵՊՀ-ում կոտրել է դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է դերասան Ջո Էլվինի հետ (լուսանկարներ)Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է ԱՄՆ-ում արգելվելու է սեռափոխությունըԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մոնակոյից Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը ազատվեցին պաշտոններից ԱԺ-ում ընթանում են Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով փակ քվեարկությունները Երեք դատախազի շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ՔՊ-ն պաշտպանո՞ւմ է Արմեն Գևորգյանի շահերը․ ինչո՞ւ նրան չի պաշտոնազրկում․ ՔՊ-ականի մեկնաբանությունը Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը․ Հոխիկյան Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով Հակոբ Արշակյանը Ծովինար Վարդանյանին դիմեց «պարոն»–ով ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ փոխնախագահ ընտրել ընդդիմադիրի, որն իր պարտականությունները կկատարի հավուր պատշաճի. Ջուլհակյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին Ոստիկանության հատուկ ուժերը շրջափակել էին ԱԺ մուտքերը Պռոշյանից ու Բաղրամյանից Թող ցույց տան ձևակերպումը, որով սահմանված է Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը. Աբրահամյան Արայիկ Նավոյանը թողնում է Ֆրանսիական համալսարանը Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը հուլիսի 4-ին կդադարեցվի «Հայաստանի» պատգամավորները թքած ունեն մանդատների վրա, եթե պետք լինի, այն վայր կդնեն ՔՊ-ն ուզում է թուրքին հանձնել մեր 21-րդ դարի Գարեգին Նժդեհին․ նրանց կանգնեցնե՛լ է պետք․ փաստաբան «Ռոտենբերգն այդ համարձակությունը ունի միայն մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք․ ի՞նչ մանդատ, արա Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու քայլն ուղղված է ընդդիմադիրներին ընտրած մարդկանց Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում Հովակիմ Հովակիմյանն առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու ՔՊ-ն պաշտոնազուրկ է անում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին. ՈՒՂԻՂՈստիկանական մեծաթիվ ուժեր ԱԺ մոտ․ ՔՊ-ն քննարկելու է Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցը Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Ընդդիմության շտապ հավաքը խորհրադարանի մոտՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Տարադրամի փոխարժեքներն այսօրԱստղագուշակ՝ հուլիսի 1-ի համար
Ամենադիտված