Բելլա Հադիդը ներկայացել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)
Photos25-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդը նոր նկարահանումներին համարձակ զգեստով է ներկայացել։ Պոդիումի աստղը սոցցանցերում կիսվել է ֆոտոսեսիայի կուլիսային կադրերով։
Այս անգամ 25-ամյա սուպերմոդելը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Ռոբերտո Կավալիի «մերկ» զգեստով՝ խորը դեկոլտեով և բարձր կտրվածքով և բեժ սանդալներով։ Արտաքին տեսքը համալրվել է ադամանդե ականջօղերով և Chopard մատանիով։
Բելլա Հադիդի սանրվածքի հեղինակը նրա ոճաբան Էվանի Ֆրաուստոն է, իսկ դիմահարդարումը կատարել է դիմահարդար Նադիա Տայեն։
«Հրեշտակ երկնքից», «Նա փայլում է», «Թագուհի», «Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «Հոյակապ», «Աստվածուհի», - մեկնաբանություններում գրել են համացանցի օգտատերերը։