Սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, ամեն գնով արդարացումները միայն թուլացնում են մեր պետականությունը. Թաթոյան
БлогосфераՄենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:
Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ գործած սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը:
Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ: