Ընդդիմության լիդերները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին (տեսանյութ)
Видео
Ընդդիմության երթը կանգ առավ Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ ծաղիկներ դնելու համար։ «2018 թվականին՝ Արամ Մանուկյանի արձանի բացման ժամանակ կապիտուլյանտը, արձանի դիմաց կանգնելով, ասեց՝ էնպես պետք է ապրենք և աշխատենք, որ ամեն անգամ ստեղից անցնելուց շիտակ նայենք Արամի աչքերին։ Այդ սրիկան ըտեղ էլ խաբեց։ Հիմա ես ասում եմ ՝արի՛, նայի՛ Արամի աչքերին ու կրկնի էն տեքստը, որ չորս տարի առաջ ասեցիր»,- հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ |