Ոստիկանները բռնի ուժ են կիրառել պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ (լուսանկարներ)
ՀասարակությունՈստիկանները բռնի ուժ են կիրառել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:
Ավելի ուշ պատգամավորը ուղիղ եթերում ներկայացրեց ստեղծված իրավիճակը: