«Հրմշտոց, փոշի, քաշքշուկ». կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կրկին գերլարված իրավիճակ է (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կրկին լարված իրավիճակ է։
Քիչ առաջ այստեղի երթով հեռացած քաղաքացիները վերադարձան նախարարությունների շենքի մոտ, ինչից հետո կրկին բախում սկսվեց։ Մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ:
Բախումների պատճառով նախնական տեղեկություններով, կան տուժած քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք, որտեղ էլ բախումներ եղան: