Ո՞ւմ է աջակցում Իլոն Մասկը․ միլիարդատերը վերջապես խոսեց Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի մասին
ԺամանցՇուրջ երկու ամիս է, ինչ ընթանում են դերասան Ջոնի Դեպի և նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դատական նիստերը, որը տեղի է ունենում ուղիղ եթերով, ուստի բոլորը ակնատես են լինում նրանց ներքին խոհանոցին։
Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունից հետո հայտնի էր, որ նա հարաբերություններ էր սկսել Իլոն Մասկի հետ, ուստի երկրպագուները սպասում էին նրա արձագանքին, որպեսզի հասկանային, թե ում շահերն է պաշտպանում Իլոնը։
Նախօրեին միլիարդատերը հրապարակում է կատարել իր սոցիալական էջում՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ինչը ավելի շփոթության մեջ է գցել հետևորդներին։
«Նրանք երկուսն էլ կատարյալ են իրենց գործում, հուսով եմ՝ կկարողանան հասնել այն ամենին, ինչ ցանկանում են»,- անկեղծացել է Իլոն Մասկը՝ պահելով իր նեյտրալությունը։