Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Հարյուրավոր միլիոններ մեր գրպանից՝ ՔՊ-ականների «թռչելու» համար

Վերլուծական

Իշխանական պատգամավորների մոտ զբոսաշրջային սեզոնը փոքր-ինչ վաղաժամ է բացվել: Բանն այն է, որ հայրենի երեսփոխանները անձնվիրաբար նետվել են արտասահմանյան վոյաժների հորձանուտը. չկա այդպիսի շաբաթ, որ ՔՊ-ականները չմեկնեն Եվրոպա  կամ Ասիա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջիններս մեկնում են աշխատանքային գործուղումների, թե ինչ է շահում նրանց գործուղումներից ԱԺ-ն և Հայաստանի Հանրապետությունը՝ դժվար չէ կռահել:

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարած Ռուբեն Ռուբինյանը 2022թ. մարտի 23-ին ստորագրել է Կ-68-Ա կարգադրությունը՝ մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել՝ Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին: «Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,- գրված է կարգադրության մեջ: Այս կարգադրության մեջ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր հանգամանք. ԱԺ 3 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (համենայնդեպս, կարգադրությունը հենց Բրյուսել մեկնելու մասին է), բայց, չգիտես ինչու, Արման Եղոյանի ճանապարհածախսը ավելի երկար երթուղի է ընդգրկում՝ Երևան-Բրյուսել-Մոնակո:

Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնև են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաև պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ևս երկու փորձագետ:

Մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք էին մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը: Օրինակ՝ մայիսի 26-28-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) էին մեկնել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանն ու Սարգիս Խանդանյանը։ Հունիսի 6-9-ը Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն) կմեկնեն Էդուարդ Աղաջանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Քոչարյան Անդրանիկը։

Իսկ այժմ մի պարզ հեմամատական: Ահա թե ինչով են ԱԺ-ում ինչով են աչքի ընկել վոյաժների սիրահար պատգամավորներից մի քանիսը: Դիցուք՝ Էդուարդ Աղաջանյանը բացակայել է 91 անգամ, ունեցել է ընդամենը 3 ելույթ: Արման Եղոյանը բացակայել է 30 անգամ, ունեցել 1 ելույթ: Արուսյակ Ջուլհակյանը բացակայել է 60 անգամ. ունեցել 6 ելույթ: Հայկ Կոնջորյանը բացակայել է 34 անգամ. ունեցել 5 ելութ: Հերիքնազ Տիգրանյանը բացակայել է 25 անգամ, ունեցել 3 ելույթ: Արուսյակ Մանավազյանը բացակայել է 4 անգամ, ունեցել 0 ելույթ: Գրիգորյան Հռիփսիմեն բացակայել է 42 անգամ, ունեցել 1 ելույթ: Սարգիս Խանդանյանը բացակայել է 84 անգամ, ունեցել 2 ելույթ:

Ինչպես տեսնում ենք` սույն պատգամավորները ակտիվությամբ, մեղմ ասած, աչքի չեն ընկնում անգամ ԱԺ-ում, ուր մնաց հարցեր լուծեին արտասահմանյան գործուղումների ժամանակ: Միևնույն ժամանակ, այս փաստը նրանց չի խանգարում ամիսը մեկ կամ երկու անգամ հարկատուների հաշվին մեկնել հանգստի. այլ կերպ հաշվի առնելով նրանց գործուղումների ՕԳԳ-ն և արդյունքները այդ վոյաժները չես անվանի...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված