Շատ կարևոր է ընկալել, թե բանակցություններն ինչ նպատակով, ինչ ռազմավարությամբ և ինչ բովանդակությամբ են տեղի ունենում. Բեգլարյան
Քաղաքական«Մենք որևէ բանակցությունների դեմ չենք։ Պետք է ընդգծել, որ բանակցությունը, երկխոսությունը միշտ շատ ավելի կարևոր է և արդյունավետ կարող է լինել, քան պատերազմը։ Բայց շատ կարևոր է ընկալել, թե բանակցություններն ինչ նպատակով, ինչ ռազմավարությամբ և ինչ բովանդակությամբ են տեղի ունենում»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ օգտատիրոջ հարցին, ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Այստեղ դեռևս հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն երկկողմանիորեն և պետք է հասկանանք, թե բանակցությունները ո՞ւր են տանում մեզ և հայ ժողովրդին»,-ասաց նա։
«Ես վարդագույն ակնոցներով չեմ նայում իրականությանը, և, իմ կարծիքով, Արցախի կարգավիճակը շատ արագ լուծվող հարց չէ։ Այս իրավիճակը, խոշոր առումով երկար է պահպանվելու, և կարգավիճակը նույնպես երկար ժամանակ չի կարգավորվելու, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը, այլ ցանկանում է դատարկել Արցախը բոլոր հայերից և գնալ ամբողջական պարտության հայ ժողովրդի և ոչ միայն Արցախի Հանրապետության»։
Մանրամասները՝ տեսանյութում։