Թաթիկո՞վ անեի, որ իմանային՝ չենք փախել, սենյակումս էի. Սանոսյանը՝ ընդդիմության հետ հանդիպման մասին
Քաղաքական
«Մենք ոչ մի տեղ պախկված չենք, մեզ կարելի ա հանդիպել, բայց աբսուրդն այն է, որ նույն այդ օրը, երբ ընդդիմադիրները մեր շենքի մոտ էին, միչնչև 16։50 ես գտնվել եմ իմ աշխատասենյակում, որից հետո գնացել եմ համալիր բռնցքամարտի եզրափակիչին։ Երբ ես իմ կաբինետի պատուհանից լսում եմ, որ ընդդիմադիր պատգամավորը գոռում է, թե մենք ետնամուտքից փախել ենք, ինչ մտածեմ, ինչ խոսեմ իրենց հետ». Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ընդդիմության հետ հանդիպելուն։
Դիտարկմանը, որ կարող էր ասել՝ այնտեղ է, նախարարն ասաց․ «Մի հատ էլ թաթիկով անեի՞, որ այստեղ եմ»։
Նա ասաց, որ 4 նախարարից միայն մեկը շենքում չի եղել, այն էլ՝ առողջական խնդիրների պատճառով․
«Լայվ մտնենք, գոռանք՝ էստեղ ենք, թաթիկով անե՞նք։ Հասկանո՞ւմ եք, անլրջությունը»։