«Մեր առջև հայրենիքի արժանապատվության վերականգնման խնդիրն է դրված, երբ լուծենք այն, այդ ժամանակ էլ շարժումը դադար կառնի»
PoliticalԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է դադար՝ վերադարձի պայմանով:
«Նման բան չկա, այն իրականությանը չի համապատասխանում, մենք նույն կերպ անգամ ավելի ուժեղ շարունակելու ենք մեր անհանզանդության բողոքի ակցիաները: Մեր առջև հայրենիքի արժանապատվության վերականգնման խնդիրն է դրված, որը մենք դեռ չենք լուծել, երբ լուծենք, նոր կխոսենք արդեն «Դիմադրության» շարժման դադարի մասին»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե «Հայաստան» դաշինքն այնքան էլ հաշտ չէ ՀՀԿ-ականների հետ, և վերջիններս տեղյակ չեն լինում անգամ սպասվելիք միջոցառումներից, Գեղամ Նազարյանն ասաց, որ ինքն էլ տեղյակ չի լինում, բայց որևէ սրտնեղում չկա. «Ես էլ եմ վերջին պահին իմանում անհանզանդության բողոքի ակցիաներից, միջոցառումներից, բայց դրանից որևէ մեկը չի նեղանում, մենք համագործակցում ենք ՀՀԿ-ականների հետ ավելի, քան նորմալ ձևով, մեր միջև խնդիր չկա: Սա նախընտրական արշավ չէ, այստեղ հավաքված են հայրենիքի, երկրի արժանապատվության մասին մտահոգված մարդիկ, այս փուլում այդ խնդիրն է, հետո, որ լուծենք այն, արդեն կարելի է անգամ 10-20 խմբի էլ բաժանվել, գնալ մասնակցել ընտրությունների, որտեղ ժողովուդը կորոշի՝ ով կլինի վարչապետը, ով արտագործնախարար և այլն»,- եզրափակեց Գեղամ Նազարյանը:
Զվարթ Պետրոսյան