Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում 

«Ազգային օրակարգ»-ը ներկայացրել է, թե որոնք են իր համար կարմիր գծերը. հայտարարություն

Բլոգոսֆերա

Նոր աշխարհակարգի կայացման ներկա փուլի բուռն, ներառյալ պատերազմական զարգացումները էական ազդեցություն են ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակի, միջպետական հարաբերությունների և երկրների ռազմավարական դիրքավորումների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միևնույն ժամանակ, կենսական նշանակության համաշխարհային այդ գործընթացներին զուգահեռ Հայաստանում կատարվողը նկարագրվում է՝ պետականության և ինքնիշխանության կործանմամբ, միջազգային սուբյեկտայնության վերացմամբ, պատերազմում կորստաբեր պարտությամբ, Արցախի հայկական վերահսկման դադարեցմամբ, ազգային ու պետական ընդհանրական տարածքների հանձմամբ և պետության գործող ձևաչափի փաստացի տապալմամբ։

Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու համար աներկբա անհրաժեշտություն է Հայաստանում ազգայնական իշխանությամբ Նոր Ազգային Պետության կայացումը, որը կսահմանի ազգային և պետական հստակ նպատակներ, կձևավորի ազգային պետությանը համարժեք պետական-քաղաքական համակարգ, ակտիվ կհամագործակցի շահագրգիռ արտաքին կենտրոնների հետ, արմատապես կվերափոխի ընդհանուր կեցության հիմնարար սկզբունքներն ու արժեքները, և կառաջնորդվի զուտ Հայկականության շահերով:

Ելնելով շարադրվածից և արձագանքելով «Դիմադրություն» շարժման կողմից շրջանառված եզրային չափանիշներով փաստաթղթին, հայտնում ենք «Ազգային օրակարգ» կուսակցության համար կարմիր գծեր հանդիսացող հետևյալ դրույթները․

• Հայաստանը հռչակում է, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայրենիքի հետ, և առաջնային պատասխանատվություն է ստանձնում նշյալը իրականացնելու համար։

• Հայաստանը հայտարարում է, որ Արցախի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները ենթակա են վերականգնման, և կատարում է առավելագույնը այդ հանձնառությունը իրողություն դարձնելու համար։

• Հայաստանը ազդարարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կամ որևէ այլ երրորդ երկրի կազմում, և արձանագրում է մոտ 12500 քառ․ կմ վերականգնված տարածքով երկրամասի վերջնական կարգավիճակը որպես Հայրենիքի անբաժան մաս։

• Հայաստանը պարտավորվում է, որ պետականորեն հանդիսանալու է հայկական բոլոր երկրամասերի և ամբողջ Հայության համապարփակ անվտանգության, կայուն զարգացման ու արդյունավետ կենսագործունեության երաշխավորը։

• Հայաստանը հայտնում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները իրականացնելու է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Հայկական պետականությանը վերաբերվող միջազգայնորեն վավեր իրավապայմանագրային հիմքերով և լիազորված միջազգային ատյանների կամ ձևաչափերի հետ համագործակցության շրջանակում։

Այդ համատեքստում Հայաստանը նաև հայտնում է, որ ապօրինի է հայտարարելու Հայկական ազգային և պետական տարածքների բռնազավթումն ու բռնակցումը ամրագրող 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ինչպես և 2020 ու 2021 թվականների եռակողմ երեք կապիտուլյացիոն հայտարարությունները։

• Հայաստանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը կառուցելու է բացառապես հիմնվելով Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների ճանաչման ու պետականորեն համարժեք հատուցում ստանալու հենքային դրույթների և սկզբունքների վրա։

• Հայաստանը հայտարարում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ցանկացած տեսակի միջպետական գործակցություն, այդ թվում՝ ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակում հնարավոր է դառնալու միմիայն Հայկական հարցը ձևավորող հիմնախնդիրների շուրջ համակողմանի լուծումների և նշանակալի արդյունքների հասնելու պարագայում։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Հայաստանում հենքային և համակարգային փոփոխություններ իրականացնելու համար պարտադիր է ազգային-ազատագրական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին ու իր վարչախմբին, միաբանվելով արտահայտված նպատակներով և արժեքներով Նոր Պետության ձևավորման շուրջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահել
Ամենադիտված