Հաղթանակ․ Էմբեր Հերդի և Ջոնի Դեպի դատական նիստը ավարտված է
ДосугԵրկու ամիս շարունակ համացանցում ամենաքննարկելի նյութերից էին հանդիսանում Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի միջև կայացած դատական նիստերը։
Հիշեցնենք, որ դերասան Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը ամուսնացել էին 2016 թվականին և ամուսնալուծվել մեկ տարի անց․ պատճառը դերասանի կողմից իբր կատարված պարբերաբար բռնաբարություններն ու բռնություններն էին, որոնք դերասանուհին հանդուրժել է ամուսնական տարիներին․ դերասանուհու տված հայտարարություններից հետո Ջոնի Դեպի հետ բոլոր հայտնի կազմակերպությունները խզել էին պայմանագրերը։
2022 թվականի ապրիլի 11-ից սկսած տեղի էր ունենում Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի դատական նիստը, որտեղ դերասանը փորձում էր ապացուցել իր անմեղությունը։
Հունիսի 1-ի դրությամբ տեղի ունեցավ վերջին դատական նիստը ուղիղ եթերում, որտեղ Ջոնի Դեպը հաղթանակեց․ այժմ նրա նախկին կինը պարտավոր է վճարել տույժ 15 միլիոն դոլարի չափով։