Փոխզիջումը հաղթանակ է․ փոքր փոխզիջման արդյունքում մեծ արդյունք կարող ենք ունենալ ՀՀ համար
Քաղաքական«Հայաստանի գործող իշխանությունը չափից ավելի ազնիվ է, ինչը շատ հաճախ չի օգնում, չափից ավելի ազնիվ է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Դա թե՛ ներքին քաղաքականության մեջ, թե՛ արտաքին քաղաքականության մեջ մեր գործընկերները չեն դրսևորում». Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Դրսևորում են նենգություն, երբեմն՝ սրիկայություն, ինչին մենք ունակ չենք։ Չնայած մեր շատ ներքին քննարկումների ժամանակ մեր որոշ գործընկերներ ասում են, որ այո, պետք է լինել սրիկա ու նենգ, որպեսզի որոշակի նպատակների հասնես։ Բայց մենք չենք գնալու այդ ճանապարհով։ Մենք շարունակելու ենք լինել առավելագույնս ազնիվ ու արդար թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ»,-ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։