Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․դաստակի և մատների անդամահատում է կատարվել. ԲԿ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» տարրերը Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան Կադիրովը մտադիր է դիմել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար՝ իր դեմ բազմաթիվ պատժամիջոցների պատճառով Ով կփոխարինի Վահագն Հովակիմյանին Այս տեսանյութն ապացուցում է, որ մեզ օր առաջ խաղաղություն է պետք. Գրիգոր Մինասյան Ոչ ոք չի կարող Թուրքիային սահմանափակել 780 հազար քառակուսի կիլոմետրով. Էրդողան ՊՆ-ն հերքում է Սոթքի ուղղությամբ կրակոցների և քաղաքացիական անձի վիրավորման մասին տեղեկությունը.  24News ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը Հայաստանը մահացու բախումներից հետո ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան ՌԴ-ից. Fox News 

Ռազմական ուղին Բաքվում վերջնականապես ընտրել են Քի Վեսթից հետո՝ 2001–ին. Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Պատերազմից հետո Ալիևը մի քանի անգամ իր հանրային ելույթներում հպարտությամբ խոստովանել է, որ չի գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել է պատերազմի ուղին: Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ին զինվորականության հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետն ասել է. «Մենք հաղթել ենք մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների կամ զիջումների միջոցով, այլ՝ արյուն թափելով և զոհեր տալով»: Մեկ այլ օրինակ են 2021 թ. օգոստոսի 30-ին օկուպացված Շուշիում Ալիևի հնչեցրած հետևյալ խոսքերը. «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»:
Ինչու՞ եմ կարևոր համարում այս հայտարարությունների արձանագրումը, քանի որ սա հստակ խոստովանություն է Բաքվի կողմից, որ նրանք չեն գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել են ռազմական ուղին: Ըստ իսմ նման որոշում Բաքվում վերջնականապես կայացվել է Քի Վեսթի բանակցություններից հետո՝ 2001 թ.–ին:
Նման պնդում անելու հիմք է տալիս Ադրբեջանի Միլլի Մեջլիսում Հեյդար Ալիևի՝ 2001 թ. փետրվարի 23 ելույթը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ եթե չեն ընտրում խաղաղ կարգավորման տարբերակը, ապա գնում են պատերազմի ուղով: Հեյդար Ալիևի այդ ելույթից մի հատված եմ առանձնացրել.
«...Որոշ մարդիկ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհվի մշակութային ինքնավարություն, հնարավոր չէ նրանց տալ տարածքային ինքնավարություն և այլն: Եկեք իրատեսորեն մտածենք: Նրանք չընդունեցին տարածքային ինքնավարությունը, որը ձևավորվել էր 1923 թ. և 1988 թ. պատերազմ սկսեցին: Այնքան արյուն թափվեց և մեր տարածքներն օկուպացվեցին, արդյո՞ք հնարավոր է նրանց վերադարձնել այդ ինքնավար մարզի կարգավիճակին հիմա: Դա անհնար է:
Որոշ մարդիկ ասում են՝ եկեք պատերազմ սկսենք, մենք ուժեղ բանակ ունենք: Ադրբեջանն ունի ուժեղ բանակ: Երբեմն ես քննարկում եմ այդ հարցը Անվտանգության Խորհրդում: Ադրբեջանն ունի հզոր բանակ: Հնարավոր է սկսել պատերազմ: Բայց արդյո՞ք դա անհրաժեշտ է: Ո՞վ է աջակցում պատերազմին, եկեք նստենք և գրենք, թե ինչ տեղի կունենա այդ պատերազմի հետևանքով: Նախ, մենք ունենք օկուպացված յոթ շրջաններ, նաև՝ Լեռնային Ղարաբաղը: Մարդիկ ապրում են վրաններում: Որքան ժամանակ է պետք և որքան արյուն պետք է թափվի այդ ամենը մաքրելու համար: Երկրորդ, ո՞վ կընդունի պատերազմը միջազգային հանրության մեջ այսօր:
Երրորդ, սկզբից ևեթ միջազգային հանրությունը մտածում է, որ ադրբեջանցիներն են սպանել հայերին այնտեղ: Եթե մենք պատերազմ սկսենք, նրանք կասեն, որ այո՝ ադրբեջանցիները կրկին ցանկանում են սպանել հայերին: Ես չեմ խուսափում պատերազմից: Եթե մեր հանրությունը գա այն եզրակացության և հստակ ռազմավարություն մշակվի, որ մարդիկ պատերազմ են ցանկանում, ուրեմն պետք է պատերազմ սկսել, մեր բանակն ունի այդ ուժը, չանհանգստանաք:
Որոշ մարդիկ ասում են՝ եկեք հզոր բանակ ստեղծենք և հինգ կամ տաս տարի հետո սկսենք պատերազմ: Ոմանք էլ ասում են՝ եկեք սառեցնենք հարցը: Բայց որքա՞ն կարող ենք սառեցնել այդ հարցը:
Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանի տնտեսությունը ծանր իրավիճակում է, մարդիկ լքում են իրենց երկիրը և այլն: Դրա մեջ կա ճշմարտություն: Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: Բայց Վրաստանի տնտեսության վիճակն ավելի ծանր է: Մեր տնտեսության մակարդակը բարձր է, բոլորը դա հաստատում են: Որքա՞ն մենք պետք է սպասենք, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի ենթարկվի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կոլապսի ենթարկվեն և հետո մենք գնանք ետ վերադարձնելու այդ շրջանները: Որքա՞ն մենք պետք է սպասենք: Ես պատրաստ եմ քննարկել բոլոր առաջարկները: Այս քննարկման նպատակը դրանք քննարկել են: Ես ձեզանից առաջարկներ եմ սպասում...»:
2003 թ. հոտկեմբերին Հեյդար Ալիևի մահից հետո նրան փոխարինեց որդին՝ Իլհամ Ալիևը, ով շատ ավելի ռազմատենչ դիրքերից սկսեց հանդես գալ՝ երկիրը տանելով պատերազմական ճանապարհով:
Հայկական կողմը այս ամենը միջազգային հանրությանը ներկայացնելու փոխարեն, նշաձողի իջեցմամբ է զբաղված՝ հարվածի տակ դնելով Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի՝ հենց նույն միջազգային հանրության կողմից արձանագրված դրույթը: Այն թեզը, որ զիջենք կամ ընդառաջ գնանք Բաքվի պահանջներին, որպեսզի կայունություն լինի կամ չբարկացնենք Ադրբեջանին, որևէ քննություն չի բռնում: Ադրբեջանական զորքերն արդեն ՀՀ սուվերեն տարածքից են հատվածներ օկուպացրել, կատարում են ամրաշինական աշխատանքներ: Համապատասխան մարմինները կարող են փորձել կոծկել դա կամ քիչ խոսել դրա մասին, բայց դրանից խնդիրը չի վերանում: Կարևորն այն է, որ մենք որպես պետություն և հանրություն հասկականք՝ ինչի է պատրաստվում մեր հակառակորդը: Ինքնախաբեությամբ զբաղվելով մենք կարող ենք մեր պետականնությունն անգամ կորցնել: Դրա փոխարեն, պետք է առերսվել իրականության հետ, ըստ այդմ էլ՝ կազմակերպել մեր քայլերը: Եթե մենք նորմալ պատրաստվեինք մեզ սպասվող պատերազմին, մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք այսօր: Պատերազմը կանխելու լավագույն մեթոդը դրան պատրաստ լինելն է, որպեսզի հակառակորդդ միշտ գերադասի բանակցությունները պատերազմից: Իսկ անարդար բանակցված խաղաղությունը դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհ է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․դաստակի և մատների անդամահատում է կատարվել. ԲԿ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» տարրերըՆիկոլա Պելցը Valentino-ի ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ բլուզովԺամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան Կադիրովը մտադիր է դիմել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար՝ իր դեմ բազմաթիվ պատժամիջոցների պատճառովՈվ կփոխարինի Վահագն Հովակիմյանին Այս տեսանյութն ապացուցում է, որ մեզ օր առաջ խաղաղություն է պետք. Գրիգոր Մինասյան Ոչ ոք չի կարող Թուրքիային սահմանափակել 780 հազար քառակուսի կիլոմետրով. ԷրդողանՊՆ-ն հերքում է Սոթքի ուղղությամբ կրակոցների և քաղաքացիական անձի վիրավորման մասին տեղեկությունը.  24News ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը Հայաստանը մահացու բախումներից հետո ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան ՌԴ-ից. Fox News Մհեր Գրիգորյանն ընդունել է Լին Թրեյսիին Ջիջի և Բելլա Հադիդները Givenchy-ի շոուին ջինսե հագուստ են կրելԱդրբեջանի ագրեսիայի հարցով Հայաստանի հ/կ-ները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին` ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը. Զախարովա Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը Թուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը Հայաստան ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Առաջին ալիքի նախկին խմբագրի նկատմամբ Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap»-ով առաջ է անցել ABBA խմբիցԿմասնակցե՞ն ՀԱՊԿ ուժերը Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններին. Ղազախստանի ԱԳՆ-ի արձագանքըՀՀ չորրորդ նախագահը միջազգային հանրությանը և կառույցներին կոչ է արել հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները«Տղերք, ձեզ գեներալի կոչում տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու համար»Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է. Տեր-Պետրոսյանի խոսնակ Էմիլի Ռատակովսկին քննադատել է Մերիլին Մոնրոյի մասին նոր ֆիլմըՀավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը՝ այն կտրվի․ Ագնեսա Խամոյան Եթե «Անհայտ հեղինակի» հոդվածը գրել է Նիկոլ Փաշինյանը՝ դա մեկնաբանելը ժամավաճառություն է. Գեղամ ՆազարյանՀայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը․ ինչի՞ եք սպասում․ Ֆրանսիացի սենատորԲրիտանիայում ուսուցչին աշխատանքից ազատել են դասի ժամանակ 74 անգամ պոռնո դիտելու համարՌԴ-ին միացած նոր շրջաններում ուկրաիներենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա3 օրում բացահայտվել է 125 հանցագործության դեպքՆախատեսում էի դատի տալ Ալիևին՝ հայատյացություն տարածելու համար․ հարցազրույց՝ Տոմաշ Լեխ Բուչեկի հետԵթե կոնյակի գործարանի պատի մյուս կողմն անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել. Քերոբյանը՝ խաղողագործներին «Սուրմալուի» պայթյունից երկու ամիս անց եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել Խերսոնում մի քանի պայթյուն է որոտացելՊետդուման վավերացրել է Ուկրաինայի չորս շրջանների՝ ՌԴ-ին միանալու մասին օրինագիծըՀայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով. Արարատ ՄիրզոյանՖրանսիան Ուկրաինային Bastion զրահափոխադրիչներ կմատակարարի. Tribune Արթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնիցՎահագն Հովակիմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ նա կառաջադրվի որպես ԿԸՀ նախագահի թեկնածու ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին հեռանալ Ռուսաստանից«Բոլորը մեղավոր են…». Գոհար ՄելոյանԱննա Հակոբյանը ներկա է գտնվել Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը Պատգամավորները ՀՀ պետբյուջեի հաշվին մեկ շաբաթով կմեկնեն Ռուանդա. պատվիրակության կազմում 7 անձ էԲեյոնսեն շնորհավորել է կրտսեր քրոջըՄինչ Փաշինյանի իշխանությունը փորձում է հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները. ԹովմասյանՓաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը առ ոչինչ է. Խաչիկ ԳալստյանՄիջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին
Ամենադիտված