Ոստիկանը հարվածում է քաղաքացու գլխին. News.am (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախման ժամանակ այսօր ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, հայտնում է News.am-ը։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկաններից մեկը հարվածում ցուցարարի գլխին։ Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են վահաններով զինված ոստիկանները հարվածում ու գետնին տապալում ցուցարարներին, գրում է կայքը։