Ֆրանսիայի հյուսիսում ձվեր են նետել Մարին Լը Պենի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին Լը Պենը այցելել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեն-Աման-լե-Օ կոմունա, որտեղ նրա վրա հարձակվել են տեղի բնակիչները։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։
Դեպքի վայրում նկարահանված կադրերից երեւում է, որ նրանք սկսել են ձվեր նետել քաղաքական գործչուհու եւ նրան ուղեկցողների վրա։ Լը Պենի թիկնապահները արագ փակել են նրա գլուխը, որպեսզի նա չտուժի:
Նշվում է, որ դրանից անմիջապես հետո նա կարողացել է շարունակել իր ճանապարհը։