Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները
Արտաքին Քաղաքական2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել և մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։
Կողմերը կշարունակեն աշխատել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ: