Կոտայքի մարզում 48-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes Vito-ով մի քանի պտույտ քարերին բախվելով՝ հայտնվել է դաշտում
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սերգեյ Թ-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սերգեյ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։