Փաշինյանի հետ առաջին տարաձայնությունս եղել է այն կամուրջի շուրջ, որը նա այսօր բացեց․ Իոաննիսյան
Բլոգոսֆերա
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ առաջին տարաձայնությունս եղել է այն կամուրջի շուրջ, որը նա այսօր բացեց։
2017 թվականի Երևանի ընտրությունների քարոզարշավն էր և այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու էր «Ելք» դաշինքից։
Քարոզարշավի սահմաններում նա եկավ Աջափնյակ ու հայտարարեց, որ ընտրվելու դեպքում այստեղի մետրոն կկառուցի այն փողերով, որոնք նախատեսված են Արգավանդը Շիրակի փողոցին կապող կամուրջի համար։
Դե մենք էլ ստիպված հայտարարեցինք, որ Արգավանդի կամուրջը Հյուսիս-հարավի մի մաս է, դրա ֆինանսավորումը Ասիական զարգացման բանկով է և հնարավոր չէ պարզապես չեղարկել այդ կամուրջը ու փողերը ուղղել մետրոյի կայարանի կառուցմանը։
Հետո էս թեմայով խոսեցինք ու զգացի, որ ինքը մի քիչ նեղվել էր նրանից, որ մենք նաև ընդդիմությանն ենք քննադատում։ Բայց դե ոչինչ, ո՞վ է սիրում քննադատվել։
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն էլ իշխանության գալուց հետո կամուրջի կառուցումը չեղարկեց և այսօր մեծ շուքով բացեց այն»։