Էդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում
ՔաղաքականԸնդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական
խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ»,-գրել է նա։