Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերն անօրինական օտարելու դեպքեր

Society

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում  հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «1. Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող 51.6 քառ․ մետր մակերեսով կառույցը (25.6 քառ․ մետր մակերեսով շինություն, 26 քառ․ մետր մակերեսով ծածկոց) և նրա համար առանձնացված 1997.28 քառ․ մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով՝ 387.150 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Մ.-ին:

Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշմամբ սահմանված 30-օրյա ժամկետում վճարումը չկատարելուց հետո՝ նույն որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկած 60 օր անց, ՀՀ կառավարության որոշման անմիջական կարգավորմամբ արդեն իսկ ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման մեջ՝ 8 ամիս անց Երևանի քաղաքապետը 2011թ. հուլիսի 29-ին N 3840-Ա որոշմամբ կատարել է փոփոխություն, որով սահմանվել է՝ վճարման նոր 30-օրյա ժամկետ, որը Լ.Մ.-ի կողմից նույնպես խախտվել է՝ վճարումը կատարելով փոփոխության կատարման պահից 78-րդ օրը։

Երևանի նախկին քաղաքապետի 2011թ. հոկտեմբերի 28-ի N 5168-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդականին վերապահվել է ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման հիման վրա՝ հողամասի գնորդի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու լիազորություններ։

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 2011թ. դեկտեմբերի 27-ին անշարժ գույքի նկատմամբ Լ.Մ.-ի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այնինչ իրավահավաստող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով պետական գրանցման վարույթը պետք է դադարեցվեր։

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. նոյեմբերի 10-ի թիվ 4009-Ա որոշմամբ քաղաքացի Ա.Ս.-ին ուղղակի վաճառքով առանց կառուցապատման իրավունքի 7.611.912 ՀՀ դրամով օտարվել է կառուցապատման առաջին գծում՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամաս, մինչդեռ հողամասն օտարելիս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքն առկա չի եղել, այսինքն՝ հողամասը պետք է վաճառվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով:

             Պարզվել է նաև, որ օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 16.500 դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ կառուցապատման երկրորդ  գծում գտնվող մեկ այլ՝ 237.99քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.4 հազ. դրամով, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել արժեքով:

Հարկ է նշել, որ  առանց կառուցապատման իրավունքի՝ օրենսդրության պահանջների խախտումով օտարված վերը նշված հողամասի վրա հետագայում իրականացվել է շինարարություն և ներկայումս գործում է սրճարան, նախաճաշի և ուշ նախաճաշի համար նախատեսված ռեստորան:

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. հունվարի 22-ի թիվ 145-Ա որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող 54.0քմ մակերեսով հողամասը, գտնվելով բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման բակային հատվածում և հանդիսանալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանափակումների տակ ընկնող հողամաս, ուղղակի վաճառքով՝ 2.106.000 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Ե.-ին:

Պարզվել է նաև, որ քաղաքային իշխանության կողմից ոչ միայն անտեսվել է հողամասի ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվելու հանագամանքն, այլ բացակայել են նաև հողամասն ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ կառավարության որոշման հիմքերը:

Հարկ է նշել, որ ուղղակի վաճառքով օտարված հիշյալ հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 39.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մեկ այլ հողամաս նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 230.700 ՀՀ դրամով, այսինքն՝ շուրջ 5.9 անգամ ավել արժեքով»:

Ըստ աղբյուրի՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular