Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին 

«Մերժված» Զարեհ Սինանյանը շարունակում է ձախողել Սփյուռքի հետ հարաբերությունները

Վերլուծական

Բոլոր պաշտոնյաներից, ովքեր այս կամ այն չափով տապալել և ձախողել են իրենց վստահված ոլորտները, այս առումով անշուշտ անգերազանցելի է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վերջինիս նշանակումը 2019-ին փորձում էին ներկայացնել իբրև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռեստարտ, սակայն ռեստարտը, կարծես թե, հանգեցրեց կարճ միացման և արդյունքում` Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա և լուրջ ճգնաժամ են ապրում:

Նշանակվելով այս պաշտոնին` Սինանյանը միանգամից հայտարարեց իր նոր՝ Ի գործ ծրագրի մասին, որը պետք է միտված լիներ երիտասարդ սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելու և նրանց պետական կառավարման ոլորտում աշխատանքի ընդունելուն: Մինչ օրս հայտնի չէ, թե իրականում քանի սփյուռքահայ երիտասարդ արձագանքեց այս ծրագրին և քանիսին Սինանյանը հայրենադարձեց: 

Թերևս շատ քչերին, որովհետև տվյալ ծրագրի մեկնարկից ամիսներ անց պաշտոնյան բոլորի համար անսպսելի հայտարարեց, որ Հայաստանը ներգաղթի պատրաստ չէ, չնայած դրանից առաջ հենց ինքն էր ներգաղթի կազմակերպման թիվ մեկ լոբբիստը Հայաստանում:

Սինանյանից առաջին լուրջ դժգոհությունը ծագեց սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո, երբ հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականի պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։ Մամուլը գրել էր, որ այդ օրերին լցվել էր նաև Նիկոլ Փաշինյանի համբերությունը և վերջինս իր մոտ էր հրավիրել Սինանյանին, պահանջել ավելի արդյունավետ աշխատել: Այդ նույն օրերին էլ վարչապետը աշխատանքից ազատեց հանձնակատարի գրասենյակի շուրջ 10 աշխատակիցների:

Փաշինյանի հաթաթայից հետո Սինանյանը որոշեց ավելի հաճախ այցելել Սփյուռքի հայկական համայքներ, սակայն, այստեղ էլ ամեն բան հարթ չէր: Այդքան ձախողումներից հետո Սփյուռքը բնավ էլ ուրախ չէր Սինանյանին հյուրընկալելու համար:  Մամուլի տեղեկություններով` հարթ չէին անցել ՌԴ-ում և Ֆրանսիայում Սինանյանի հանդիպումները համայնքային կազմակերպությունների հետ, վերջինիս մեղադրում էին ալտերնատիվ կազմակերպություններ ստեղծելու, ցանկության մեջ, որոնք ավելի պատրաստակամորեն կաշխտեն հեղափոխական իշխանությունների հետ:

Դրանից հետո պարզ դարձավ, որ Սինանյանին մերժում է ոչ միայն Սփյուռքը, այլ նաև Հայաստանի ղեկավարությունը: Նա դուրս մնաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկա­վար մարմնի՝ Հոգաբարձուների խոր­հուրդի կազմից:

Ի պատասխան դրա և իր տապալումների` Սինանյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ եթե սփյուռքահայերը չեն ուզում ապրել հայրենիքում և այստեղ երեխաներ ունենալ՝ նրանց փոխարեն դա կանեն այլազգիները և նույնիսկ առաջարկեց Հայաստան հրավիրել ասորիների և հնդիկների:

Չկարողանալով կարգավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները` Սինանյանը քիչ էր մնում ոչ ավել, ոչ պակաս Հայաստանը ներգրավի միջազգային դիվանագիտական սկանդալի մեջ, հայտարարելով, որ ճապոնացիները չինացիների ու կորեացիների սինթեզն են: ՀՀ ԱԳՆ-ն փորձեց իրավիճակից դուրս գալ` հայտարարելով, որ դա Սինանյանի անձնական կարծիքն է:

Եվ այսպես՝ երեք տարվա մեջ ոչ մի նշանակալի ծրագիր, ոչ մի տվյալ հայրենադարձված սփյուռքահայերի իրական թվի մասին, ոչ մի կարևոր և նպատակային, իսկ ավելի ճիշտ՝ հաջողված այց Սփյուռքի հայկական համայնքներ: Փոխարենը` բյուջեից յուր վոյաժների համար դուրս գրված միլիոններ և նույնքան էլ դուրս գրված գումար՝ պարգևավճարների համար: Թե ինչի համար՝ մնում է կռահել...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ)
Ամենադիտված