Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանից հետո Թուրքիա է այցելել
Արտաքին ՔաղաքականՀարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպումներ է ունեցել Թուրքիայում։
«Պատրաստվում եմ թռիչքի՝ Անկարայում երկու օր լավ հանդիպումներից հետո»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան էր այցելել։
Երեւանում Կլաարը հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ հաստատել էր Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու եւ տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը։
Նա հանդիպել էր նաեւ Արարատ Միրզոյանի հետ եւ հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վերսկսման կարեւորությունը։