Չստացվի՝ ճոխ-ճոխ ասում ենք, հետո հետևի տողում սահմանափակումներ ենք դնում․ Փաշինյան
Տեսանյութեր«Չստացվի՝ ճոխ-ճոխ ասում ենք, հետո հետևի տողում սահմանափակումներ ենք դնում»․ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե քաղաքացին գնում է բանկ եւ ասում, որ ուզում եմ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցել եւ 25 մլն դրամի հիփոթեքային վարկ եմ ուզում, հիմա այդ 25 մլն դրամի վարկին կառավարություն ո՞նց է մասնակցում»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրին, որը հստատվեց այսօր:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ այդ 25 մլն դրամի 12 մլն դրամը եւ դրա 12 տոկոսի չափով տոկոսագումարները պետությունն է մարում, եւ մարում է 10 տարվա ընթացքում:
Փաշինյանը շարունակեց. «Ըստ էության, բանկի ռիսկը դառնում է 13 մլն-ը, որովհետեւ մնացած 12 մլն-ը եւ տոկոսները փակելու է տոկոսները: Կառավարությունը 12 մլն դրամի չափով երաշխիք է տալիս բանկին եւ փակում վարկը»:
Ընդ որում, այս ծրագրի շհառուներ են ոչ միայն սահմանամերձ բնակվայրերի բնակիչները, այլ ցանկացած ամուսնական զույգ, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է:
«Օրինակ, եթե Երեւանի որեւէ բնակիչ ցանկություն կունենա սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցել, նա կարող է այս ծրագրի շահառու դառնալ»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ եթե ասենք քաղաքացին 20 մլն դրամի վարկ է վերցրել, որից 12 մլն-ը փակում է պետությունը, եւ այդ ընթացքում ունենում է երրորդ երեխան, այստեղ աշխատում է նաեւ մյուս ծրագիրը եւ եւս 2 մլն դրամ նրան տրամադրվում է: