«Ես կատակ չեմ անում». Էրդողանը սպառնացել է Հունաստանին
ԱշխարհԹուրքիան Էգեյան ծովի տարածաշրջանում իր իրավունքներից հետ չի կանգնի, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Հունաստանից պահանջել է հրաժարվել Էգեյան ծովի կղզիներում զենք տեղակայելուց և սպառնացել պատասխան քայլերով։
«Թուրքիան չի նահանջի Էգեյան ծովի տարածաշրջանում իր իրավունքներից, իսկ կղզիների «ապառազմականացման» հարցում նա պատրաստ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ հիմնվելով միջազգային պայմանագրերի տառի վրա։ Դադարեցրեք կղզիներում զենք տեղադրել: Ես կատակ չեմ անում», - ասել է Էրդողանը «Էֆես-2022» զորավարժությունների ժամանակ։
Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան թույլ չի տա հարձակումներ իր դեմ։ Նա Հունաստանին հորդորել է «չկրկնել մեկ դար առաջվա սխալները և չտրվել դատարկ հույսերին»։