Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: