«Մենք գտնվում ենք Վերաքննիչ քրեական դատարանի առջև. տեսե′ք՝ ինչ է կատարվում այստեղ». Արամ Վարդևանյան
Տեսանյութեր«Մենք գտնվում ենք Վերաքննիչ քրեական դատարանի առջև. տեսե′ք՝ ինչ է կատարվում այստեղ». Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Այս ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատավոր Տիգրան Սիմոնյանը ժամը 10-ին պետք է գար, և նիստը մեկնարկեր։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ներկա է եղել նիստին, բայց որևէ դատավոր, այդ թվում Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել։ Դատավորը, լինելով դատարանում, չի ներկայանում իր նշանակած դատական նիստին։ Սրան որեւէ հիմնավորում չի կարող լինել:
Դատավորն ուզի-չուզի, պետք է նիստ նշանակի, որովհետև այսօր լրանում է եռօրյա ժամկետը, և դատավորը պարտավոր է դատական նիստը բացել», - ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, թե ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ապօրինի կալանքի տակ պահեն։
Հիշեցնենք՝ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է մայիսի 20-ին։