Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» «Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն Թորոսյան Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» 

ՔՊ-ականները շարունակում են հին «հաշիվները» պարզել միմյանց հետ

Վերլուծական

Այսօր ԱԺ-ում բավականին թեժ էր, հանձնաժողովների նիստում քննարկվում էր բավականին ցավոտ մի հարց, այն է, թե ինչպես է համավարակի ընթացքում ծախսել բյուջեի գումարները առողջապահության նախարարը: Սակայն, նիստը կեսից սկսեց հիշեցնել ոչ թե դասական հանձնաժողովի նիստ այլ ներքին ռազբորկա, որի ընթացքում ՔՊ-ականները մեկը մյուսի հետ հին հաշիվները մաքրելու փայլուն հնարավորություն էին ստացել:

Դիցուք՝ բնականաբար Հաշվեքննիչ պալատի նախագահ Ջանջուղազյանի հետ համամիտ չէր Արսեն Թորոսյանը: Ջանջուղազյանը պնդում է, որ համավարակի ընթացքում բավականին աղաղակող խախտումներ են տեղի ունեցել: Քննարկումը վեր ածվեց հարաբերություններ պարզելուն և դա զարմանալի չէ: ՀՊ ներկայիս նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և Արսեն Թորոսյանը բավական լարված հարաբերություններ ունեին այն ժամանակ, երբ երկուսն էլ դեռևս նախարարի պաշտոն էին զբաղեցնում։ Արսեն Թորոսյանն ակնարկում էր, որ Ջանջուղազյանը նախկին է և հակահեղափոխական, ինչպես նաև պահպանողական հայացքների կողմնակից։ Իսկ Ջանջուղազյանը դեմ էր արտահայտվել Թորոսյի գլխավոր նախագծին` առողջապահության հարկ ներմուծելուն` պնդելով, որ դա ավելացնելու է քաղաքացիների հարկային բեռը և, ընդհանուր առմամբ, անիմաստ և ծախսատար ծրագիր է, ինչի հետ անշուշտ Թորոսյանը չէր համաձայնվել, ինչն էլ հանգեցրել էր երկու նախարարների գժտվելուն։

Ընդ որում, ակնհայտ է, որ նիստը վարող Նարեկ Զեյնալյանը թեև փորձում է պահպանել օբյեկտիվությունը, սակայն ամեն դեպքում առիթը բաց չի թողնում կսմիթներ հասցնել ինչպես ասում են՝ առիթի գլխավոր մեղավորին՝ Արսեն Թորոսյանին: Եվ սա էլ պատահական չէ:  ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է. դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Վերջերս էլ Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի և ԱԺ մեծամասնությունը հավանություն տա դրան:  Ամիսներ առաջ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն: Մամուլը անգամ գրում էր, որ Թորոսյանը ընտրություններից առաջ ծրագիր ուներ, նա ցանկանում էր, որպեսզի առողջապահության այն ժամանակվա նախարարի ԺՊ Ավանեսյանը խորհրդարանում զբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփեր. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Թե ինչու այդ ծրագիրը ձախողվեց՝ դժվար է ասել:

Այս ներքին ռազբորկաներից, անշուշտ, անմասն չէր մնում նաև գործող նախարար Անահիտ Ավանեսյանը, ում դերը թերևս ամենաբարդն է: Մի կողմից մամուլը բազմիցս էր գրել, որ Թորոսյանն ու Ավանեսյանը ունեն լարված հարաբերություններ: Արսեն Թորոսյանի արբանյակ սորոսական ՀԿ-ներն անգամ արշավ էին սկսել նախարար Ավանեսյանի դեմ, ինքն էլ Թորոսյանը մի քանի անգամ հրապարակավ մեղադրել է Ավանեսյանին անարդյունավետ աշխատանքի մեջ: Այժմ Ավանեսյանը ստիպված է պաշտպանել Թորոսյանին, քանի որ, ըստ էության, պաշտպանում է իր գերատեսչությունը, ասել է թե՝ նաև իրեն: Սակայն, ակնհայտ է, որ Ավանեսյանը դա անում է, մեղմ ասած, առանց մեծագույն ցանկության և ձգտման:

Ինչևէ, վերը նշվածից պարզ է դառնում, որ ՔՊ-ում ներքին մենամարտերը չեն դադարում, եթե կա առիթը՝ միմյանց փուռը տալ ցանկացողներ մշտապես կգտնվեն...

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ամենադիտված