Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Թուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. Թրյուդո Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը 

Հանուն գազի և ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ ԵՄ-ն գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Եվրոպան ձգտում է ամեն գնով ձերբազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, այն աստիճանի, որ պատրաստ է նույնիսկ աչքերը փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկվում է, որպես ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մեկը:

Պատահական չէր, որ 2018թ.-ին ակտիվ աջակցություն ստացած, իսկ հետագայում նաև ողջունված «թավշյա հեղափոխությունը» ԵՄ-ի սրտով էր: Պատահական չէր, որ Նիկոլի քաղաքական հիմարությունների և դրա արդյունքում Ադրբեջանի ստացած քարտ բլանշով հրահրված 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդավարական Եվրոպան առ այսօր չի դատապարտել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված անմարդկային ագրեսիան:

Պատահական չէր, որ Հայաստանի իշխանությունը զավթած մի շարք սորոսածին պաշտոնյաներ, պատերազմի նախօրեին, «կրծքով» պաշտպանում էին ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Պատահական չեն այն խոսակցությունները, որ 2021թ. արտահերթ ընտրություններում, ՀՀ-ում ԵՄ դեսպանները շունչները պահած հետևում էին Նիկոլի հաղթանակին, որպեսզի շարունակեն ԵՄ շահերից բխող և Ադրբեջանին սիրաշահող քաղաքականությունը:

Պատահական չէ, որ բրյուսելյան բանակցություններով ստիպում են, որպեսզի դավադրության մեջ թաթախված Նիկոլը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից ու կեղծ խաղաղության պայմանագիր ստորագրի:

Պատահական չէ, որ ոստիկանները բիրտ ուժով ճնշում են Արցախի և Հայաստանի շահերի համար պայքարող քաղաքացիներին, իշխանության քննադատները բանտարկվում են, երկրում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվում է պատվիրված դատավարություններ իսկ ԵՄ ներկայացուցչությունը ողջունում է ՀՀ կառավարությանն ու հայկական «ժողովրդավարությունը»:

Այս ամենը, իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որովհետև մի փոքր պատկերացում ունենք աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներից, բայց մեր խնդիրն է դիմանալ և մինչև վերջ չզոհաբերվել օտար քաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական շահերին: Պատմության ընթացքում շատ ենք տուժել՝ հենց զոհաբերվելու պատրաստակամության արդյունքում, ինչպես նաև ներքին դավաճանների շնորհիվ: Բավական է, որքան զոհաբերվեցինք՝ տարածքներ, մարդկային կյանքեր, սեփական անվտանգություն և այլն:

Ուկրաինայի պատերազմից հետո, այս գործընթացն ավելի ցայտուն է դարձել: ԵՄ-ում գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխարինել ՌԴ-ից ստացվող գազի որոշ ծավալը: Մինչ այս ձմեռ, Ադրբեջանի պատճառով Արցախը շուրջ երկու շաբաթ սառչում էր առանց գազի, այդ ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է 30%-ով ավելացնել դեպի Եվրոպա գազամատակարարումը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 2,6 մլրդ խ/մ:

Բրյուսելի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնված երազ էր: Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկվում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները, այն փոխարինելով այլ աղբյուրներով:

2021թ-ին ԵՄ-ն ՌԴ-ից ստացել է 155 մլրդ խ/մ գազ: Ադրբեջանը մոտակա տարիներին, դեպի ԵՄ իր գազային մատակարարումները կարող է հասցնել մինչև 20 մլրդ խ/մ, ինչը կազմում է ՌԴ-ից ԵՄ գազի կախվածության 1/8-րդ մասը, այնուամենայնիվ ԵՄ-ն կարծես թե պատրաստ է հանուն դրա կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները և համագործակցել դիկտատոր Ալիևի հետ, ինչպես նաև աջակցել դիկտատորի վերածված Նիկոլին:

Երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը 635 կողմ ձայնով դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար, սակայն կարճ ժամանակ հետո՝ մայիսին այդ բանաձևը մոռացվեց, ԵՄ-Ադրբեջան բարձր մակարդակով անցկացված էներգետիկ քննարկումների ֆոնին: Ադրբեջանն, անկասկած, շարունակելու է օգտագործել էներգետիկ լծակները՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իր բոլոր պահանջները մեկ առ մեկ կատարելու համար: ԵՄ-ն հանուն գազի և հանուն ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ:

44-օրյա պատերազմից մեկ տարի հետո, 2022թ. Բաքուն ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 2,6 մլրդ դոլարի, ինչն իր ՀՆԱ-ի 5%-ից ավելի է: Այսօր էլ մեծ թափով այն վերազինվում է, ձեռք բերելով սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվելու և օգտվելով իր դերակատարությունից ու Թուրքիայի անմիջական աջակցությունից՝ շարունակելու է անմիջական սպառնալիք հանդիսանալ նիկոլիզմի պատճառով թուլացած ու անօգնական դարձած Հայաստանի ու Արցախի համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ամենադիտված