Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Հայկակ Արշամյանի «համահայկական» ֆիասկոն

Վերլուծական

2018 թվականի սեպտեմբերին Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը և հանրությանը վստահեցնում էին, որ այդ նշանակումով հիմնադրամի պատմության մեջ նոր էջ է բացվելու: Նոր էջ իսկապես բացվեց, սակայն, թե որքանով է այդ էջը հիմնադրամի պատմության մեջ հիշվելու որպես պատմական՝ դժվար է ասել,  թերևս՝ պատմական ձախողված և պատմական  սկանդալային:

Կար ժամանակ, երբ հիմնադրամն Արցախում, Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ էր կատարում՝ դպրոցներ, ճանապարհներ էր կառուցում, սակայն այդ ժամանակները, ինչպես հասկանում ենք, անցել են և այսօր Արշամյանի ղեկավարած հիմնադրամը զբաղված է դիցուք՝ հետևյալ խնդիրների լուծմամբ: Մասնավորապես` հիմնադրամը  հայտարարել է, թե ինչ «հուժկու» օգնություն է պատրաստվում տրամադրել Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով` առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Այսինքն, ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրինության, աշխարհից կտրված, թուրքի նշանառության տակ ապրող, էլեմենտար կենցաղային կարիքների բավարարման հետ լուրջ խնդիրներ ունեցող Շուռնուխում, Խոզնավարում, Դավիթ Բեկում կամ Ճակատենում գլխավոր խնդիրն արևային ջրատաքացուցիչների բացակայությունն է:

2018-ին Արշամյանը հիմնադրամը հայտարարեց, որ հիմնադրամը պետք է ներգրավվի ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման գործում, այլ նաև բովանդակային ծրագրեր իրականացնի. «Դրա արդյունքում մտքի լուրջ թռիչք կունենանք Հայաստանում: Նախատեսվում է առաջիկա երկու ամսում բարձր տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր իրականացնել»:

Մեկ տարի առաջ էլ հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80%-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն` հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Սակայն, հիմնադրանի տնօրեն Հայկակ Արշամյանը այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ուներ։

Հայկակ Արշամյանին հաջողվեց նաև գրեթե անհնարինը՝ մսխել սփյուռքի վստահությունը: Այդ մասին են խոսում հիմնադրամի կազմակերպած ամենամյա թելեթոնների ընթացքում հավաքագրած գումարները և սփյուռքից հնչող անհարմար հարցերը՝ կապված 2020-ին հիմնադրամին ուղղված հանգանակությունների ճակատագրի հետ:

Արշամյանը նաև հայտարարում էր, որ իր ղեկավարած հիմնադրամի նպատակն է լինելու համահայկական բյուջեի ձևավորումը, վստահաբար կարող ենք փաստել, որ այդ նպատակին հասնելուց Արշամյանը դեռ շատ հեռու է:

Մամուլը այս ընթացքում նաև գրեց ռուսաստանաբնակ գործարարների բոյկոտի մասին, որոնք հրաժարվում էին իրենց քսակները բանալ Արշամյանի ղեկավարած հիմնադրամի առջև: Ինքը` Արշամյանը, իհարկե, հերքեց այդ լուրը, սակայն, ինչպես ասում են՝ չկա ծուխ առանց կրակի:

Չորս տարի առաջ Հայկակ Արշամյանը հայտարարում էր, որ իր նպատակն է Հայաստանը դարձնել բոլորիս երազած երկիրը, դժվար թե Արշամյանի երազած երկիրը լիներ այն Հայաստանը, որում այսօր բոլորս ապրում ենք, համահայկական ներուժը ժողովել այդպես էլ չստացվեց, փոխարենը` Հայկակ Արշամյանը չորս տարիների ընթացքում հաջողեց արձանագրել համահայակական ֆիասկո....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված