Մանուշակագույնը կրկին մոդայիկ է․ Դուա Լիպան` մինի զգեստով (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգչուհի Դուա Լիպան չի դադարում երկրպագուներին ուրախացնել նոր նկարներով՝ ցուցադրելով իր ամենահամարձակ գաղափարները։ Դուա Լիպան նախօրեին կիսվել է մի շարք կադրերով Բարսելոնայի Primavera փառատոնում իր ելույթից առաջ:
Այս անգամ երգչուհին որոշել է ներկայանալ տոտալ մանուշակագույն լուքով։ Աստղը կրել է Blumarine-ի մինի զգեստ` Y2K ոճի: Նա կերպարը լրացրել է վառ դիմահարդարմամբ և խոշոր ականջօղերով: