«ԱՄՆ-ն այժմ ավելի մասնատված է, քան Վիետնամի պատերազմի ժամանակ». ԱՄՆ նախկին պետքարտուղար
ԱՄՆ«ԱՄՆ-ն այժմ ավելի մասնատված է, քան Վիետնամի պատերազմի ժամանակ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը՝ պատասխանելով The Times-ի հարցին։
Նա նշել է, որ 1970-ականների սկզբին ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների համագործակցությունը դեռևս հնարավոր է, մինչդեռ այսօր ԱՄՆ-ի յուրաքանչյուր վարչակազմ բախվում է ընդդիմության «շարունակական թշնամանքի»,- ասել է նա։
Ավելի վաղ Քիսինջերը Կիևին խորհուրդ էր տվել զիջումների գնալ Ռուսաստանին։