Ռուսական զորքերի գիշերվա հրթիռակոծության հետևանքով տուժել է 22 մարդ
ՌուսաստանՌուսական զորքերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլի շրջանի Չորտկիվ քաղաքի վրա։
Տերնոպոլի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Տրուշի խոսքով՝ հրետակոծության հետևանքով տուժել է 22 մարդ։
Նրա խոսքով՝ մասամբ ավերվել է ռազմական օբյեկտ և չորս տուն, հրթիռակոծություններից մեկը դիպել է գազի խողովակին։