Հսկաները գնում են քաղաքական օլիմպոսից եւ ի հայտ են գալիս գաճաճները. Արմեն Աշոտյան
ՏեսանյութերԱնդրանիկ Մարգարյանը իր ողջ կյանքը նվիրել էր Հայաստանի անկախությանը եւ պետականության կայացմանը եւ այդ տարիները իր վարչապետության, մեր նորագույն պատմության մեջ մխրճվել են որպես տնտեսական կայունության, զարգացման, նոր ձեռքբերումների, Հայաստանի միջազգային հեղինակության աճի տարիներ: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Լինելով քաղբանտարկյալ ժամ անակին, որովհետեւ գիտեք` մեր կուսակցության ակունքները գալիս են հենց այդ գաղափարից, սովետական միության ժամանակ մեր կուսակցության հիմնադիրներից նստել են սովետական բանտերում, այդ թվում` լուսահոգի վարչապետը; Նա շատ լավ գիտեր խոսքի արժեքը եւ պայքարող տեսակ էր: Նա կարողանում էր քաղաքական դաշտում մերան հանդիսանալ տարբեր քաղաքական ուժերի միջեւ , անհանդուժողականությունը արագ մարում էր եւ կարծում եմ` հաշալի թիմ էր այդ ժամանակ աշխատում` նախագահ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ Անդրանիկ Մարգարյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան: Այս եռյակը հսկայական աշխատանք էր կատարում ժամանակին` անվտանգությունից մինչեւ տնտեսություն եւ իր տեղը նրա մահից հետո դատարկ մնաց: Այդ տեղը փորձեց լրացնել լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, սակայն հսկաները գնում են քաղաքական օլիմպոսից եւ ի հայտ են գալիս գաճաճները»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով` իրենք մինչեւ 2018 թվականը շարունակել են այն ավանդույթները, որոնց վրա խարսխված է եղել Անդրանիկ Մարգարյանի գործունեության ավանդույթները:
Մանրամասները` տեսանյութում: