Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը ասֆալտապատվում է, նախատեսվում է 2-3 օրից ճանապարհը շահագործել
ОбществоԾիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի շինաշխատանքները անձրեւի պատճառով դեռ չեն ավարտվել, նախատեսվում է, որ ճանապարհը 2-3 օրից կշահագործվի։
«Նախորդ շաբաթ եղանակը անձրեւային էր, այդ է պատճառը, որ Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվող աշխատանքները ձգձգվեցին։ Բետոնապատման աշխատանքներն ավարտվել են, այսօրվանից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ենթադրվում է, որ 2-3 օրից աշխատանքները կավարտվեն և ճանապարհը եռակողմ կհանձնվի շահագործման»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 20-ի վաղ առավոտյան Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարահատվածում տեղի էր ունեցել մասնակի փլուզում։ Ճանապարհը մինչ օրս շարունակում է երկկողմանի փակ մնալ: