36-ամյա վարորդը «Գազել»-ով «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Արտակարգ ՊատահարԵրեւանում, այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած Գազել մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։