ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 

Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը՝ կալանավայրից

Հասարակություն

Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը՝ կալանավայրից «Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան»,- մայիսի 14-ից կալանքի տակ գտնվող «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»՝ կալանավայրից:

– Պարոն Չալաբյան, մայիսի 14-ից կալանավորված եք, դատարանը մերժեց կալանավորման խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Շատերը զարմացած են Ձեր նկատմամբ իշխանության նման յուրահատուկ վերաբերմունքից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանության թիրախում հայտնվեցիք հենց դուք։

– Նախ իշխանության թիրախում 44-օրյա պատերազմից ի վեր՝ տասնյակ գործիչներ են հայտնվել, որոնք հակադրվում են նրա պարտվողական ուղեգծին, եւ ինձ հատուկ չէի առանձնացնի։ Իմ դեպքում ավելի շատ յուրահատուկ է այն, որ այս ամենն իրականացվել է կազմակերպված, թեեւ բավական փնթի եւ տեղ-տեղ զավեշտական սադրանքի միջոցով, եւ ինչն արդեն հակառակ արդյունքն է տվել, ու շարունակվելու դեպքում վերածվելու է դատավարության հենց այդ իշխանությունների դեմ, ես դրանում կասկած չունեմ։

– Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության պայքարը շարունակվում է, իշխանական շրջանակներում ենթադրում են, որ այն «ինքնուրույն կմաշվի»: Ձեր դիտարկումներով, ի՞նչ փուլի է հասել «Դիմադրության» շարժումը, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան։

– Պետք է հստակ հասկանալ, որ «Դիմադրության» շարժումը ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական բնույթ ունի, այլապես այն այսպիսի թափ չէր ստանա։ Նույն պատճառով, այն կարող է մարել միայն այն դեպքում, երբ նրա պահանջները, այս կամ այն չափով, կատարված լինեն։ Գործող իշխանությունների պատկերացումը, որ շարժումը կարելի է մարեցնել, միամտություն է:

Թեեւ ես չեմ բացառում, որ, ի վերջո, իշխանությունը գնա սադրանքների՝ շարժման դեմ, քանի որ վերջինիս առկայության դեպքում, սեփական պարտվողական օրակարգի իրականացումը փաստացի անհնար է դարձել։ Ու դա բերել է նրան, որ այս իշխանությունները հայտնվել են փակուղու մեջ։ Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան։

– Տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ հավաքական Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է իբրեւ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն։ Ի՞նչ կասեք այս մասին, որքանո՞վ է իրական այս վտանգը։

– Ցավով պետք է նշեմ, որ Ուկրաինայի տարածքում արդարացան մեր վատթարագույն սպասելիքները, եւ պատերազմը գնաց էսկալացիայի՝ նորանոր սպառազինությունների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական պատժամիջոցները սաստկացնելու ճանապարհով։ Այս պայմաններում, բոլորովին չի բացառվում, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը փորձի ՌԴ ուշադրությունը շեղել, մասնավորապես, Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելով, կամ էլ օգտվի հնարավորությունից՝ նրա ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ նվազեցնելու համար: Հենց դրան է փաստացի ծառայում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», որի վերջնական նպատակը ՌԴ զինված ուժերը ոչ միայն Արցախից, այլեւ հեռանկարում Հայաստանից դուրս բերելն է։

Այս իմաստով, Հայաստանում դեռեւս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետեւանքը կարող է լինել ոչ միայն Արցախի եւ Սյունիքի կորուստը, այլեւ Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի եւ Ուկրաինայի օրինակով։

«Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստիեթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, եւ թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետեւանքներով։ Աղբյուր` «Առավոտ» օրաթերթ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում
Ամենադիտված