PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position A New Era of Opportunity for Armenia and Saudi Arabia Pasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian Genocide Prime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake Taus His Holiness Garegin II receives the Head of EU observer mission in Armenia Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later 

Լաո, արի խելք-խելքի տանք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից. Ռուբեն Հակոբյանի ակնարկը՝ Լաո հավաքական կերպարին

Blogosphere

Անկեղծ զրույց Լաոյի հետ...Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է որոշ նկատառումներ ու դիմել ժողովրդին։

«Լաո, արի նախապես պայմանավորվենք, որ մեր զրույցը լինելու է անկեղծ, պատմական ճշմարտության աչքերին ուղիղ նայելով, որովհետև զրուցելու ենք մեր մասին, մեր պատմության ու կենսագրության, հազարամյակների ընթացքում նաև մեր իսկ կողմից «ձեռք բերած» բազմաթիվ պարտությունների և այժմ էլ մեր հրամանատարությամբ ու ամենաստոր գործիքակազմով՝ մեր պետությունը ոչնչացնող ողբերգության մասին...

Դե, գիտե՛ս, այդ թեմաների մասին խոսելու համար ուժ ու համարձակություն է պետք... Կան ճչացող, դաժան ճշմարտություններ, ինչը բոլոր ժամանակներում փորձել և այժմ էլ փորձում ենք համառորեն թաքցնել... Իսկ պատմական այդ իրողություններին առարկայորեն նայելու համար ամուր նյարդեր, չգժվելու կարողություն, իրական հայրենիք ունենալու չմանդատավորված կամք ու ներուժ է պետք...

Նախ, Լաո, արի փորձենք միասին պատասխանել շատ կարևոր մի հարցի՝ ինչպե՞ս եղավ, ո՞նց պատահեց, որ առաջին դարում, ունենալով ավելի քան 300 հազար ք/կմ տարածք և լինելով տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը, այսօր պստիկացել, դարձել ենք մի ափաչափ, նույնիսկ էն եղածի տասը տոկսից էլ պակաս՝ ամեն օր մետր առ մետր փոքրացող մի շագրենակաշի, որտեղից մարդիկ օր առաջ ուզում են փախչել...

Արի նաև հարևաններին մեղադրելու՝ դարերով անգիր արած տեքստերից հրաժարվենք, որովհետև այդ թվերին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմ գոյություն չուներ։ Իսկ ռուսներն էլ...

Դե, կարծում եմ կհիշես այդ թեմայով մեր ինքնագոհ ամպագոռգոռ լոպազությունը՝ երբ մենք գիր-գրականություն ունեինք, նրանք դեռ ծառերի վրա թռչկոտում էին... Ամերիկայի մասին խոսելն էլ ծիծաղ կբերի՝ այդ ժամանակ Ամերիկան, որպես պետություն, նույնիսկ սաղմնավորման հայտ դեռ չէր ներկայացրել ու հայտնի էլ չէր, թե երբ սեռական հասունություն կապրի...

Հա, Լա՛ո, մեր սովորության համաձայն կարող ենք այդ օրերի համար էլ Պարսկաստանին ու Բյուզանդիային մեղավորներ նշանակել... Բայց, կարծում եմ կհամաձայնես, որ ընթերցողը մեզ միանգամից կհիշեցնի վատ պարողի մասին ռուսական անեկդոտը...

Լաո, չե՞ս կարծում, որ դարերի ընթացքում մենք պարտվել ենք հենց մե՛զ ... Թշնամին մեզ չի՛ հաղթել... Այո՛ , մենք պարտվել ենք հենց մե՛զ... Վկա՝ Ավարայրը ... Եվ մեր պարտությունների ու ողբերգությունների համար միշտ փորձել ենք մեղավորներ նշանակել դրսի ուժերին ու պետություններին։
Լաո, չե՞ս կարծում, որ թշնամին օգտվել է հենց մե՛ր ներսի՝ իր տեսակի գոյությունից և ապահովել իր հաղթանակը... Արդյոք մեր այսօրը հենց դրա ճչացող ապացույցը չէ՞...

Հիշում ես, չէ՞, Լաո, ինչպես 1045թ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, իշխան Վեստ Սարգսի հետ գործակցությամբ, Անիի բանալիները հանձնեց Բյուզանդ կայսր Կոստանդին Մոնոմախին, ձգտելով, որպես հատուցում, ստանալ Բյուզանդիայի հովանավորությունը՝ ավելի ամրապնդելու կաթողիկոսական իր իշխանությունը։ Բայց, ինչպես կասեր ուսապարկերի մասնագետ էն թմբլիկ պատգավորը, նկատի ունենալով իր կուսակից ԱԺ նախագահին՝ մեկ անգամ մարմնավաճառը՝ հավերժ է մարմնավաճառ... Բյուզանդացիք դեռ էն գլխից ծանոթ էին էս տեսակին, պատմության ընթացքում նման հաճախորդներ էլի էին ունեցել... Մի խոսքով՝ նրանք կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը դավաճանի նկատմամբ՝ սկսեցին հալածել նրան, առավել ևս, որ Բյուզանդիան ուզում էր վերացնել Հայ եկեղեցու անկախությունը։

Լաո, կարծում եմ կհամաձայնես, որ մերօրյա գետադարձն է՛լ ավելի դաժան գտնվեց Արցախի ու մեր պետության նկատմամբ, քան նույնիսկ իր բնօրինակը՝ հեռավոր 11-րդ դարում։ Նա ոչ միայն Արցախի բանալիները հանձնեց թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև դահիճին հատուկ արյունռուշտությամբ գլխատեց հինգ հազար զինվորի... Եվ, ինչպես հետագայում կխոստովաներ, այդ գլխատումը կարող էր և տեղի չունեներ, եթե չվախենար իր իշխանության կորստից։ Այլ խոսքով՝ հինգ հազար անմեղ զինվորի կյանք՝ իր ազգադավ իշխանությունը պահելու համար։

Լաո, այս արհավիրքը այսօր էլ գլխատում է մեր ազգի ու պետության արժանապատվությու՛նը... 20-ի նոյեմբերի 9-ից թշնամուն բերել մտցրել է մեր պետության ննջարան ու բանալու անցքից վախվորած հետևում է, թե ինչով է զբաղվում իր թույլտվությամբ ննջարան ներխուժած թշնամին...

Գիտես, Լաո, 90-ականների ազգային զարթոնքին երբեք չէինք կարող պատկերացնել, որ 30 տարի հետո Հայաստանը կարող է ունենալ ղեկավար, ով, թիկնապահներով շրջապատված, ինքնքգոհ կարող էր ընդդիմությանը սպառնալ, որ բռնելու և շինելու է ու փողոցային խուլիգանին վայել պահվածքով էլ ԱԺ ամբիոնից կհայտարարեր, որ ընդդիմության վրա ոչ միայն մատ, այլև, եթե պետք լինի ՝ նաև ուրիշ բան թափ կտա...

Այս սինլքորին իր վարքով չի զիջում նաև պետության երկրորդ դեմքը։ ԳԽ պատգամավորներից ո՞վ կարող էր ենթադրել, Լաո, որ 30 տարի անց ԱԺ նախագահի աթոռը կարող էր զբաղեցներ քաղաքական սկզբունքներից զուրկ ու քաղաքական այլասեռվածության բացառիկ նմուշ ինչ որ մի երկոտանի, ով ԱԺ-ում, ՊՊԾ ղեկավարի հետ համագործակցած, կարող էր ծեծ կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների նկատմաբ...

Բայց ԱԺ-ի ուսապարկային մեծամասնության արժեհամակարգի ճշգրիտ խորհրդանիշը, թերևս, ԿԳՄՍ կոչվող՝ ինտելեկտուալ մի շարք ոլորտներ համակարգող հանձնաժողովի նախագահն է, ով այդ նույն ծեծի ժամանակ ցուցամատը պտտեցնելով սպառնում էր ընդդիմադիր պատգամավորին՝ մատը նրա մարմնի համպատասխան բացվածքը մտցնել, այնուհետև՝ թռչկոտելով միանում է հինգ-վեց մեծամասնական շակալների ոհմակի, ովքեր «տղամարդավարի» ծեծում էին մեկ ընդդիմադիր պատգամավորի...

Հիշեցի ԳԽ-ի նույնաբովանդակ մեր հանձնաժողովի կազմը՝ Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Ռաֆայել Իշխանյան, քանդակագործ Օհան, Սամվել Շահմուրադյան (92-ին զոհվեց դիրքերում) և ուրիշներ... Փորձագետներից՝ Ռաֆոյին Նահապետյան, Ալեքսանդր Թոփչյանին։ Հանձնաժողովի նախագահը Մերուժան Տեր-Գուլանյանն էր...

Գիտես, Լաո, մենք ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ՝ Սարդարապատը, Շուշիի ազատագրումը, ինչը ռազմական արվեստի բացառիկ նմուշ է... Եվ էլի մեկ-երկուսը։ Բայց դրանք, խոստովանենք, որ եզակի էպիզոդներ են։ Նույնիսկ չենք փորձել տեր կանգնել մեր այդ եզակի հաղթանակներին։ Խնդրեմ՝ ցավալի մի օրինակ... 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, որով, ըստ էության, օրվա իշխանությունը ոչնչացրեց հազարավոր զոհերի գնով ռազմաճակատում ձեռք բերած մեր փայլուն հաղթանակը։ Դա մեր դիվանագիտության կողմից դաժան ու անուղղելի հարված էր արցախյան ազատամարտին։ Դրանում ես համոզված եմ... Շատ չմանրամասնելու համար ասեմ, որ այս թեմային բավականին հանգամանորեն անդրադարձել եմ վերջերս «Կապիտուլյացիայի հաղթարշավը»՝ վեց մասից բաղկացած իմ հեռուստահաղորդաշարի 1-ին թողարկմանը։

Լաո, իրար հաջորդող իշխանություններն այդպես էլ համարժեք իրավական ու քաղաքական գնահատական չտվեցին մեր պետության ընտրական համակարգի ողնաշարը սղոցող 1995-96թթ. համապետական ընտրություններն աննախադեպ կեղծելու ակնհայտ փաստին։ Եվ պատահական չէ, որ այդ կեղծիքներն իրականացնող նենգ գործիքը բանտում լինելու փոխարեն, մերօրյա գետադարձի կողմից այսօր նշանակվել է արդարադատության ռահվիրա։

Լաո, չենք համարձակվում նաև խոսել, քննարկել, հասկանալ, թե ինչպես ծնվեց Արցախն արյունածոր վերքի վերածած ու մեր պետության սուբյեկտայնությունը զրոյացրած այս արհավիրքը։ Նա ընկեցիկ չէ՛, անօրինական ծնունդ չէ՛, բիջ չէ՛, Լաո՛... Մեր հավաքական կերպարն է տարիների ընթացքում ծնել ու սնել սրան։ Այս չարիքի հայտնության համար յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր չափաբաժինը... Երբեմն անձնական ու կուսակցական շահերից ելնելով ինչ որ քաղաքական խաղերում օգտագործելու համար նրան նույնիսկ սև խավիարով ենք կերակրել, Լաո՛...

Քո շուրջ ավելի լայն համախմբում ապահովելու համար քաղաքացին սպասում է այս և նման այլ հարցերի անկեղծ պատասխաննեի, Լաո՛... Ինքնախոստովանությունների ու ինքնաքննադատությունների... Ուզում է քեզ ավելի համոզիչ տեսնել... Քաղաքացին վախենում է նորից սխալվելուց... Ասում է՝ միայն քո զարթնելը քիչ է, Լա՛ո...

Լաո, քեզ շատ հետևողներ ունես... Արի հորդորի, չէ՝ խնդրի լսարանիդ, որ կարդան կամ վերընթերցեն Խորենացու «Ողբը», հետո էլ՝ 15 դար անց Քերթողահոր ողբը չափածոյացրած ու նոր փաստերով բարբառած Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը։ Մեծերը տարածության ու ժամանակի մեջ տառապանքներով, ցավի ու դառնության քառուղիներով անցնելով զգացել, արձանագրել ու զգուշացրել են դեպի պարտություն ու ողբերգություն տանող մեր արատների մասին։ Բայց մեր այսօրը, մերօրյա պետրոսգետադարձյան դահիճի կործանարար գոյությունը ճչում է, որ պատմությունից մենք դասեր չենք քաղել...

Լաո, արի հիմա մեր այս զրույցն այստեղ ընդմիջենք ու խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից։ Այս պահի համար ես լուծումներ տեսնում եմ և դրա առաջին պայմանը, որ դու շարունակես զարթնած մնալ, ինչքան էլ քեզ տարբեր կողմերից փորձեն քնեցնել...

Իսկ թե ինչ լուծումների մասին է խոսքը՝ հաջորդ զրույցին, որը, կարծում եմ, շատ չի ուշանա»,-գրել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministriesPoland to join European Sky Shield scheme, following thaw with BerlinYeremyan Projects received Doing Digital Award for Leading in Hospitality and Agro- InnovationArmenia will receive aid from European Peace Facility for first time: Radio LibertyPM Pashinyan meets with residents of Kirants, Berkaber communitiesA New Era of Opportunity for Armenia and Saudi ArabiaRussian peacekeepers are leaving Karabakh, media reportEntrepreneurs from EAEU countries and Iran to continue cooperation within Free Trade AgreementUS and allies plan more Iran sanctionsInaugural Doing Digital Awards Honored Digital PioneersArmenian PM sends congratulatory message to President of SyriaPasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake TausNewspaper: When will Turkey special representative for normalization of relations visit Armenia?Honda unveils new Ye electric car series for ChinaArmen Gevorgyan: Aliyev has perceived congratulations as a European mandate to continue his course against ArmeniaErdogan says Netanyahu to blame for Iran's attack on IsraelPutin expresses hope for restraint in Middle East in conversation with RaisiHis Holiness Garegin II receives the Head of EU observer mission in ArmeniaIranian envoy: Armenia-Iran trade increased 2-3 times in past several yearsAIM Startup Workshop to Prepare Participants for 2024 AIM Congress in Abu DhabiPutin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about borders
Most Popular