Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս 

Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների շարքում. դեսպան. Sputnik Արմենիա

Արտաքին Քաղաքական

Պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների շնորհիվ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների և դաշնակիցների շարքում։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

Դիվանագետը նշել է, որ այս տարի երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակները: Դեսպանի գնահատմամբ` այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունն աչքի է ընկել ինտենսիվ, փոխվստահության բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ակտիվ փոխգործակցությամբ:
Այս ժամանակահատվածում արագ զարգացել են և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախահամավարակային ցուցանիշները և կազմել է շուրջ 2,6 մլրդ դոլար:

«Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը։ Երկկողմ արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության ոլորտում: Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների` ԵԱՏՄ–ի ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», - ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։

Ռուսաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ ու լարված աշխատանքին, որն ուղղված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը` լինի դա տրանսպորտային և տնտեսական կապերի բացում, հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորում` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցի արդար, բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնող կարգավորում, առաջխաղացում դեպի Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն, լիարժեք հարաբերություններ: Կոպիրկինը հատուկ ընդգծել է տարածաշրջանի համար այն բացառիկ կարևոր դերը, որը խաղում է ռուսական խաղաղապահ զորախումբը:

«Այս ամենը, ինչպես նաև պատմության, մշակույթի և արժեքների ընդհանրությունները մեր երկրներին միավորում են այն մարտահրավերների առջև, որոնց մենք բախվում ենք այսօր», - կարծում է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանն ուղղություն է վերցրել դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում, որը քաղաքակրթությունների, ավանդույթների, ինքնությունների բազմազանությունը կհամատեղի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքին հավատարմության սկզբունքների վրա հիմնված արդյունավետ փոխգործակցության հետ:

«Այս սկզբունքների համառ պաշտպանությունը Ռուսաստանին բերում է այն ուժերի դեմ պայքարի առաջնագիծ, որոնք ուղղված են գլոբալ գերիշխանությանը, աշխարհին իրենց բացառիկ շահերը պարտադրելուն։ Դա հատկապես ակնհայտ է հիմա, երբ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Գործողություն, որն, ըստ էության, մեզ պարտադրվել է հենց նրանց կողմից, ովքեր տարիներ շարունակ մեծամտորեն հրաժարվում էին լսել մեր մտահոգությունները, որոնք վերաբերում էին մեր երկրի կենսական շահերին ու անվտանգությանը»,–նշել է նա։

Կոպիրկին խոսքով` Ռուսաստանի ներուժն ու դերը չափազանց կարևոր են աշխարհի համար, պարզապես հնարավոր չէ այն «չեղարկել»։

Ընդ որում, Մոսկվան հենվում է իրեն հոգեհարազատ, իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու ունակ գործընկերների աջակցության վրա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին
Ամենադիտված