Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ ղեկավարը քաղաքական թիմից չէր․ թիմից լիներ, փախուստ չէր լինի․ Գագիկ Մելքոնյան
Քաղաքական«ՊՆ-ում փոփոխություններ պետք է արվեն, պատերազմը ցույց տվեց, որ Գլխավոր շտաբի պետը և նախարարը պատասխանատվության տակ չմտան, մեղավոր համարեցին վարչապետին: ԳՇ-ում ևս շատ փոփոխություններ պետք է լինեն, կան մարդիկ, որ գործ չեն անում, պիտի ուղարկվեն պատվավոր հանգստի»,- այս մասին 24News.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում արվող փոփոխություններին, ըստ որի, ԳՇ պետը դառնալու Է ՊՆ նախարարի առաջին տեղակալը:
«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ նախարարը քաղաքական թիմից չէր, եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։